ԱՐԵԳԱ

ԱՐԵԳԱ-ն ստեղծվել է՝ լուծելու կարևոր խնդիր՝ ինչպես ապահովել հոսանք այնտեղ, որտեղ այն հաճախ բացակայում է կամ ընդհանրապես հասանելի չէ։ Մենք համոզված ենք, որ անխափան էլեկտրաէներգիան ոչ թե շքեղություն է, այլ՝ հասանելի և հուսալի ռեսուրս բոլորի համար։

 

ԱՐԵԳԱ-ն արտադրում է որակյալ մարտկոցային համակարգեր, որոնք կուտակում են էներգիան և ապահովում դրա անվտանգ ու շարունակական օգտագործումը։ Մեր մարտկոցները արտադրվում են Հայաստանում՝ փորձառու ինժեներների կողմից և համապատասխանեցված են որակի միջազգային չափանիշներին։

 

Մեր արտադրական և նախագծման գործընթացները հիմնված են միջազգային որակի ու անվտանգության առաջատար ստանդարտների վրա, իսկ լուծումները ձևավորվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր շուկայի պահանջներն ու պայմանները՝ ապահովելով արդյունավետություն և հուսալիություն։

Ինչու Ընտրել AREGA-ն

Մասնագիտացված և փորձառու թիմ

Մասնագիտացված և փորձառու թիմ

Սերտիֆիկացված ինժեներներ և տեխնիկական անձնակազմ, որոնք ապահովում են ամբողջական սպասարկում՝ տեղադրումից մինչև հետվաճառքային աջակցություն։

Տեղական արտադրություն

Տեղական արտադրություն

Արտադրվում է Հայաստանում՝ ապահովելով արագ մատակարարում, տեղում տեղադրում, պահեստամասերի հասանելիություն և երաշխավորված սպասարկում։

Ֆինանսավորման ճկուն տարբերակներ

Ֆինանսավորման ճկուն տարբերակներ

Վարձակալություն, ապառիկ վճարումներ, պետական սուբսիդիաներ և վարկային ծրագրեր, մաս-մաս վճարում։

Smart Home ինտեգրում

Smart Home ինտեգրում

Համակարգերը հեշտությամբ միանում են խելացի տան տեխնոլոգիաներին։

Բարձր էկոլոգիական ստանդարտներ

Բարձր էկոլոգիական ստանդարտներ

Արտադրանքը համապատասխանում է միջազգային էկո նորմերին՝ նվազեցված ազդեցություն շրջակա միջավայրի վրա։

Անհատական լուծումներ

Անհատական լուծումներ

Համակարգերը նախագծվում են՝ հաշվի առնելով շուկայի և օգտատերերի կոնկրետ պահանջները։

Տեղում ներկայություն

Տեղում ներկայություն

Հասանելիություն մասնագետների, պահեստամասերի և տեխնիկական աջակցության։

Միջազգային գործընկերներ

Միջազգային գործընկերներ

Գործընկերություն առաջատար մարտկոցների արտադրողների հետ՝ որակի և տեխնոլոգիայի ապահովման համար։

Երաշխիք և հետվաճառքային սպասարկում

Երաշխիք և հետվաճառքային սպասարկում

Պաշտոնական երաշխիքային պայմաններ և շարունակական տեխնիկական աջակցություն։

Մեր պատմությունը

2020 «ԱՐԵԳԱ»-ն ծնվել է այն պահին, երբ պետք էր արագ լուծել իրական ու հրատապ խնդիր։ Նրա գաղափարը ձևավորվեց դեռ 2020 թվականի պատերազմի ծանր օրերին, երբ առաջնագծում տեխնիկան պետք է մշտապես սնուցվեր հոսանքով, սակայն շատ տարածքներում էլեկտրաէներգիա պարզապես չկար։ Այդ իրավիճակում «ԷկոՎիլ» ընկերության ինժեներներն արագ արձագանքեցին մարտահրավերին․ Մեկ գիշերվա ընթացքում նախագծվեց և պատրաստվեց առաջին շարժական արևային գեներատորը՝ հագեցած արևային վահանակով, լիցքավորման կարգավորիչով, փոխակերպիչով և մարտկոցով։
Պատերազմից հետոյի զարգացում Պատերազմից հետո այս փորձը դարձավ հիմք ավելի լայն նախագծի համար։ Թիմը որոշեց նախատիպը կատարելագործել, արտադրական գործընթացի բերել և ստեղծել համակարգ, որը կօգնի ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև առօրյա կյանքում՝ բնակարաններում, բիզնեսներում և համայնքներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն անկայուն է կամ ընդհանրապես բացակայում է։
Այսօր Այսօր ԱՐԵԳԱ համակարգերը նոր սերնդի արտադրանք են։ Դրանք նախագծվում և արտադրվում են միջազգային որակի և անվտանգության բարձր չափանիշներով, հասանելի են տարբեր հզորություններով և կիրառություններով։