Վերադառնալ
Միջազգային

ԷկոՎիլ հոլդինգը՝ Expo Georgia #GEEF2024 ՊԼԱՏԻՆԵ հովանավոր

ԷկոՎիլ հոլդինգը՝ Expo Georgia #GEEF2024 ՊԼԱՏԻՆԵ հովանավոր – Հուլիսի 4-5-ը ԷկոՎիլ հոլդինգը մասնակցեց Վրաստանում տեղի ունեցող Expo Georgia #GEEF2024 խոշոր ցուցահանդեսին՝ որպես ցուցահանդեսի ՊԼԱՏԻՆԵ հովանավոր:

April 16, 2025

Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին մի շարք կոնֆերանսներ, բիզնես ֆորումներ և քննարկումներ, որոնք ընդգրկում էին էներգետիկ ոլորտի կարևորագույն հարցերը:

Այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու նաև արևային էներգիայով աշխատող ավտոկայանատեղին՝ EcoPark֊ը, ծանոթանալու Skywell Armenia էլեկտրամոբիլի առանձնահատկություններին և մեր ընկերության արևային առաջարկներին:

Նման միջազգային, ինչպես նաև հայաստանյան միջոցառումները կարևոր նշանակություն ունեն ոլորտի առաջընթացի համար՝ ստեղծելով հարթակ գիտելիքի փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների համար:

Նշենք նաև, որ արդեն մի քանի տարի է ԷկոՎիլը ունի մասնաճյուղ Վրաստանում և ակտիվորեն ծավալում է գործունեություն ՝ նպաստելով տարածաշրջանում վերականգնվող էներգիայի զարգացմանը։

ԷկոՎիլ հոլդինգը՝ Expo Georgia #GEEF2024 ՊԼԱՏԻՆԵ հովանավոր