Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Էլեկտրիկ

Աշխատանքի վայր

ՀՀ

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը էլեկտրատեխնիկայի ոլորտում կդիտիվի որպես առավելություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես էլեկտրիկ (արևային համակարգերում փորձը առավելություն է)
  • Տեխնիկական սխեմաների ընթերցման և կիրառման հմտություն
  • Էլեկտրական անվտանգության կանոնների լավ իմացություն
  • Պատասխանատու, ուշադիր և թիմային աշխատանքի ունակություն
  • Հաճախակի գործուղումների պատրաստակամություն՝ ըստ նախագծերի
  • Բարձրության վրա աշխատելու ունակություն

Պարտականություններ

  • Տեղադրել և միացնել արևային համակարգի էլեկտրական բաղադրիչները՝ ներառյալ ինվերտորներ, արևային վահանակների մալուխներ, DC/AC ավտոմատներ, հաշվիչներ
  • Ապահովել համապատասխանությունն էլեկտրական նորմերին և անվտանգության կանոններին
  • Ստուգել, կարգավորել և փորձարկել համակարգի աշխատանքը տեղադրումից հետո
  • Աշխատել տեխնիկական գծագրերի և սխեմաների հիման վրա
  • Համագործակցել տեղադրման թիմի այլ մասնագետների հետ
  • Մասնակցել պարբերական տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներին

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ
  • Ֆիքսված աշխատավարձ
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն)
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: