Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Տեխնիկական մոնիթորինգի մասնագետ

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • ՀՀ արևային էներգետիկայի ոլորտին առնչվող օրենսդրության տիրապետում
  • Տեխնիկական կրթություն (ցանկալի է)
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS office package, etc.)

Պարտականություններ

  • ՖՎ կայանների մոնիթորինգի իրականացում
  • Աշխատանքային ֆայլերի վարում
  • Հաճախորդների հետ կապի պահպանում մուտքային զանգերի միջոցով
  • Կայանների արտադրողականության վերլուծություններ և հաշվետվությունների կազմում
  • Մոնիթորինգ համակարգերի ակտիվացում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ
  • Ֆիքսված աշխատավարձ
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար
  • Ոչ աշխատանքային օր ծննդյան կապակցությամբ
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն)
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 077 777 886, 8801