Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Կորպորատիվ վաճառքի խորհրդատուներ

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

2025-04-20

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն որևէ բնագավառում (Բիզնես ուղղվածությունը կդիտարկվի որպես առավելություն)։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն)։
  • Գրագետ շփվելու և բանակցություններ վարելու հմտություններ։
  • Երկարաժամկետ համագործակցություն կառուցելու ունակություն։
  • Լարված և խնդրահարույց իրավիճակներում արդյունավետ աշխատելու ու հավասարակշռվածություն դրսեվորելու ունակություններ։
  • Ապրանքանիշի հետ գրագետ աշխատելու և այն արդյունավետ ներկայացնելու հմտություն:
  • Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն։
  • Անձնային որակներ, ինչիսիք են ակտիվ վարքագծի ցուցաբերումը, նպատակասլացությունը և ճկունությունը։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որէ B2B բլոկում:

Պարտականություններ

  • Պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների որոնում և բացահայտում (օրինակ՝ գործարաններ, արտադրություններ, ձկնաբուծարաններ, մեծ շինություններ և այլ հաստատություններ, որոնք ունեն մեծ էլեկտրաէներգիայի սպառում)։
  • Կորպորատիվ հաճախորդների հետ բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների ստեղծում, պահպանում և զարգացում։
  • Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվության գրագետ մատուցում հաճախորդներին։
  • Արևային էներգիայի տեխնոլոգիական շուկայի շարունակական ուսումնասիրություն։
  • Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, որը ակնկալում է պատվերների ընդունումից ընդհուպ մինչև տեղադրման գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկում։
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և դրանց տրամադրում ղեկավարությանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ
  • Մոտիվացիոն ծրագրեր
  • Բարձր եկամուտ աշխատելու հնարավորություն
  • Հավելյալ ազատ օր ամեն ամիս
  • Տարատեսակ դասընթացներ և վերապատրաստումներ
  • Ուրախ ուրբաթներ

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 077 777 886, 8801