ԷկոՎիլի արևային ջրատաքացուցիչներ

Ի՞նչ է արևային ջրատաքացուցիչը

Արևային ջրատաքացուցիչը համակարգ է, որը արևի էներգիան օգտագործում է ջուրը տաքացնելու համար: Այս լուծումը էներգախնայող է, շահավետ և հարմարավետ:

Ջրատաքացուցիչի առավելությունները

Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ցանկացած կլիմայական պայմաններում

Մենք մատակարարում, տեղադրում և սպասարկում ենք արևային ջրատաքացուցիչը

Ջրատաքացուցիչները աշխատում են գործող տաքացման համակարգերին համակցված

Ներկայացնում ենք միջազգային բարձրորակ Jiadele բրենդի ջրատաքացուցիչներ

Համակարգն ունի բարձրակարգ կոմպոնենտներ և բարձր ջերմամեկուսացում

Արևային ջրատաքացուցիչը ունի հեշտ կառավարվող TK-8A սմարթ վահանակ

Ինչպես է այն աշխատում

Կառավարման վահանակ

Ջրատաքացման համակարգը ղեկավարվում է կառավարման վահանակով։ Այն իրենից ներկայացնում է սենսորային համակարգ, որը հնարավորություն է տալիս կարգավորել ջրի մակարդակը, ջերմաստիճանը և այլն։ Ջրատաքացուցիչի հետ տալիս ենք նաև կառավարման համակարգի ուղեցույցը, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կկարողանաք կարգավորումներ տալ։

Կառավարման վահանակ

Բաք

Բաքը երկշերտ է․ արտաքին շերտը պատված է որակյալ ներկով, ներքինը՝ սննդային ցինկապատ շերտով, իսկ նրանց միջև կա փրփրապոլիուրեթան, որն իրականացնում է ջերմամեկուսացումը: Բաքում ջուրը կարող է տաքանալ մինչև եռման ջերմաստիճան։

Բաք

Կոլբաներ

Կոլբաները բաղկացած են երկու շերտից, որոնց միջև կա ջերմամեկուսացման համար նախատեսված վակուումային տարածություն։ Հենց այդ վակուումային տարածության շնորհիվ է, որ արտաքին օդի ջերմաստիճանը չի ազդում բաքում առկա ջրի ջերմաստիճանի վրա։ Կոլբաները պատված են հատուկ նյութով, որը կլանում է արևի ճառագայթները և տաքացնում ջուրը։ Կոլբաների քանակը կախված է ջրատաքացուցիչի ծավալից։ Այսպես՝ 200 լիտր ծավալով ջրատաքացուցիչը բաղկացած է 20 կոլբաներից, 250 լիտրը ՝ 24, 300 լիտրը՝ 30, իսկ 360 լիտր ծավալով ջրատաքացուցիչը՝ 36 կոլբաներից։ Ջրատաքացուցիչի ծավալը որոշվում է ողջ համակարգի մեջ առկա ջրի քանակով:

Կոլբաներ

Տեն

Եթե ջրատաքացուցիչում առկա ջուրը չի տաքացել այնքան, որքան անհրաժեշտ է, ապա կարող եք միացնել բաքին ամրացված էլեկտրական տենը և տաքացնել ջուրը։ Տենը միացվում է կառավարաման վահանակի միջոցով:

Տեն
Ստանալ առաջարկ

Ջրատաքացման համակարգի տեսակները

Ոչ ճնշումային թերմոսիֆոն արևային ջրատաքացուցիչներ

Ոչ ճնշումային թերմոսիֆոն արևային ջրատաքացուցիչներ

Ոչ ճնշումային (թերմոսիֆոն) համակարգը օգտագործում է արևի էներգիան՝ տաքացնելով վակուումային խողովակների միջով շրջանառվող ջուրը: Ջուրը, տաքանալով, կոնվեկցիայի մեթոդով բնականոն կերպով բարձրանում է դեպի կուտակիչ բաք, հետևաբար որևէ պոմպ տեղադրելու անհրաժեշտություն չի լինում։ Այսպիսով համակարգը պարզ, հուսալի և մատչելի միջոց է տաք ջուր ստանալու համար։

Ճնշումային թերմոսիֆոն արևային համակարգեր

Ճնշումային թերմոսիֆոն արևային համակարգեր

Այս համակարգը շատ նման է ոչ ճնշումային թերմոսիֆոն համակարգին: Տարբերությունն այն է, որ համակարգի տաք և սառը ջրերի ճնշումներն իրար հավասար են և մեկ կոլբայի վնասման դեպքում համակարգ չի դադարում աշխատել: Այս ջրատաքացուցիչները կարող են բավարարել մեծ ծավալով տաք ջրի պահանջը:

Ճնշումային անջատ /սպլիտ/ արևային ջրատաքացուցիչներ

Ճնշումային անջատ /սպլիտ/ արևային ջրատաքացուցիչներ

Ճնշումային սպլիտ ջրատաքացուցիչները ի տարբերություն ոչ ճնշումայինի, կարողանում են ապահովել միաժամանակ մեծ ծավալի 70-90 ⁰ C ջերմաստիճանի տաք ջուր: Նպատակահարմար է հյուրանոցների, գործարանների, լողավազան ունեցող առանձնատների, սպորտային ակումբների, սննդի կետերի համար:

Ինչու՞ ընտրել ԷկոՎիլ

ԷկոՎիլի փորձառու ինժեներներն իրենք են նախագծում ջրատաքացման համակարգերի կառուցվածքը և հետևում արտադրական ամբողջական պրոցեսին: Արդյունքում ԷկոՎիլը Ձեզ առաջարկում է լավագույն արևային ջերմային համակարգերը, որոնք նախատեսված են Հայաստանի պայմանների համար:

10 տարվա փորձ արևային էներգիայի ոլորտում

5 տարվա երաշխիք ջրատաքացման համակարգերի համար

Պարտադիր հողանցում բոլոր համակարգերում

Ֆինանսավորման գործընթացի աջակցություն

Մատակարարում և տեղադրում