Back

Արևային կայան Գլանժ ալկոյի համար

Այժմ արդեն Գլանժ Ալկոն օգտվում է արևի էներգիայից՝ 𝟳𝟬․𝟱 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի շնորհիվ։ Արևից ստանալով տարեկան 𝟭𝟬𝟱,𝟳𝟬𝟬 կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ գործարանը կխնայի տարեկան 𝟰,𝟱𝟬𝟬,𝟬𝟬𝟬 դրամ և կկրճատի 𝐂𝐎𝟐 գազի արտանետումը տարեկան 𝟱𝟲 տոննայով։ Համակարգը տեղադրվել է Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։

June 30, 2025
Արևային կայան Գլանժ ալկոյի համար
Նախագծի վայր
Կոտայքի մարզ, գ․Արամուս
Դրվածքային հզորություն
70,5 կՎտ
Տարեկան արտադրողականություն
105,700 կՎտժ
Տարեկան խնայողություն
4․500․000 դրամ

Նախագծի մասին

Գլանժ Ալկոն Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող խմիչքների գործարան է, որտեղ տեղական մրգերից և հացահատիկից արտադրվում են բարձրակարգ ալկոհոլային խմիչքներ։ Տարիների ընթացքում գործարանը ձևավորել է վստահելի բրենդ, իսկ այսօր արդեն այն ևս մեկ կարևոր քայլ է կատարել դեպի կայուն զարգացում՝ ներդնելով արևային էներգիա։

Այս ներդրումը բերում է շոշափելի արդյունքներ․

  • Տարեկան 4,500,000 դրամ խնայողություն,

  • 56 տոննա CO₂ արտանետումների կրճատում,

  • Էներգետիկ անկախություն