+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Տիգրան Օխանյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին

    November 16, 2023 | ԷկոՎիլ

    Գործարար, «ԷկոՎիլ» ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանի համար հաջողության գրավականները երեքն են՝ աշխատանքը, ընտանիքը և հասարակությանը օգտակար լինելը։

    Գործնական առաջին քայլերն արել է դեռ 15 տարեկանում՝ աշխատելով հայրիկի մոտ, հետո հարթել է սեփական բիզնեսի ճանապարհը։ Ասում է՝ պետք է անել այն, ինչ սիրում ես։

    «Շատ դեպքերում մարդիկ վախենում են փոփոխություններից, այնինչ հենց այդ փոփոխություններն են բացում նոր դռներ և տալիս նոր հնարավորություններ։ Կարևոր է գնալ ռիսկի, բայց դա պետք է անել գրագետ։ Պետք է փորձել և գտնել այն ուղին, որը հենց քոնն է», – ասում է Տիգրան Օխանյանը։

    Ասում է՝ բիզնեսն ընթացքում դառնում է խաղ, քանի որ ամեն փուլում նոր հետաքրքրություններ են առաջանում։ Գործարարը, որը սովորել և աշխատել է արտերկրում, վստահ է, որ պետք է ամեն ինչում ընտրել ոսկե միջինը, և դրսում ձևավորված լավ աշխատանքային մշակույթը կիրառել նաև մեզ մոտ։ Վստահ է՝ թիմային աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ են ոչ ֆորմալ հանդիպումներն ու շփումները։ Առողջ հարաբերություններում կարևոր է համարում փոխադարձությունը։

    «Հաճելի է, երբ դիմացինի հաջողության մեջ տեսնում ես նաև քո հաջողությունը», – ասում է Տիգրանը։

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում