Երևան, Մամիկոնյանց 42-44
Չինական Ginlong technologies (Solis) ընկերությունը, որի արտադրած Սոլիս փոխակերպիչների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԷկոՎիլն է, պարգևատրվել է «Ասիա մայրցամաքում աշխատանքի համար լավագույն ընկերություն» մրցանակով։ Հաղթելով տարբեր ոլորտներում աշխատող հարյուրավոր մրցակիցներին, Սոլիսն ապացուցեց, որ մարդկային ռեսուրսների կառավարման, տաղանդների հայտնաբերման, խրախուսման և ընկերության սահմանած արժեքներին հավատարիմ քաղաքականությունը ճիշտ ուղղու վրա է։
«Աշխատակիցների ներգրավվածությունը հատկապես կարևոր է ցանկացած ընկերության հաջողության և կայուն աճի համար: Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, որը գնահատում է մեր աշխատակիցներին լայն հնարավորություններ ընձեռելու և նրանց գոհունակությունն ապահովելու ընկերության ջանքերը: Սոլիսն անհամբեր սպասում է նոր տաղանդների բացահայտմանը, որպեսզի նրանց հետ միասին ստեղծի կանաչ, գեղեցիկ և առանց ածխածնի ապագա՝ օգտվելով արևի անսահման հնարավորություններից», – հայտնել է Ginlong Technologies-ի (Solis) գլխավոր տնօրենի օգնական և մարկետինգի տնօրեն Լյուսի Լուն։
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Կայքը գտնվում է փորձարկման փուլում