ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունն ավարտեց իր, թերևս, ամենամասշտաբային նախագծերից մեկը։
Շահագործման հանձնվեց 4560 կիլովատտ պիկային հզորությամբ Սոլիս արևային էլեկտրակայանը, որը կառուցվել է Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում։
Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 գՎտ*ժամ է, որը համարժեք է 2000 տնային տնտեսության էլեկտրաէներգիայի տարեկան սպառմանը, իսկ արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն։
«Սոլիս» էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամի և կառավարվում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից:
Նախագծային և շինարարական աշխատանքները կատարել է Էկովիլ ընկերությունը, իսկ ծրագրի վարկային մասի ֆինանսավորումն իրականացվել է Ameriabank CJSC-ի կողմից։