+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ
    Արևային ջրատաքացուցիչ

    Արևային ջրատաքացման համակարգեր

    Ստացեք անվճար տաք ջուր ցանկացած պահի՝ նվազեցնելով ձեր տաք ջրի կոմունալ վճարները մինչև 0 դրամ:

    Առավելություններ
    Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ցանկացած կլիմայական պայմաններում, օգտագործելով արևի անվճար ջերմային էներգիան: Մենք ներկայացնում ենք միջազգային բարձրորակ Jiadele բրենդի ջրատաքացուցիներ, որոնք աշխատում են Ձեր գործող տաքացման համակարգերին համակցված:
    Ժամանակակից ամբողջական համակարգ
    Մատակարարում, տեղադրում, սպասարկում
    Հեշտ կառավարվող TK-8A սմարթ վահանակ
    Ինչպես է այն աշխատում
    Արևային ջրատաքացման համակարգերը պարզ են իրենց կառուցվածքով: Բաղկացած են վակուումային կոլբաներից և ջրի բաքից: Սառը ջուրը լցվում է կոլբաների մեջ, որոնք, կլանելով արևի էներգիան, տաքացնում են ջուրը ներսում՝ հասցնելով այն մինչև եռման աստիճանի: Կոնվեկցիայի օրենքով տաք ջուրը բարձրանում է դեպի բաք և խողովակով իջնում սպառման կետ, իսկ սառը ջուրը նորից լցվում է կոլբաների մեջ, սկսում է տաքանալ և գործընթացը կրկնվում է։

    Կառավարման վահանակ

    Ջրատաքցման համակարգը ղեկավարվում է կառավարման վահանակով։

    Այն իրենից ներկայացնում է սենսորային համակարգ, որը հնարավորություն է տալիս կարգավորել ջրի մակարդակը, ջերմաստիճանը և այլն։ Ջրատաքացուցիչի հետ տալիս ենք նաև կառավարման համակարգի ուղեցույցը, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կկարողանաք կարգավորումներ տալ։

    Կոլբաներ

    Կոլբաները բաղկացած են երկու շերտից, որոնց միջև կա ջերմամեկուսացման համար նախատեսված վակուումային տարածություն։

    Հենց այդ վակուումային տարածության շնորհիվ է, որ արտաքին օդի ջերմաստիճանը չի ազդում բաքում առկա ջրի ջերմաստիճանի վրա։ Կոլբաները պատված են հատուկ նյութով, որը կլանում է արևի ճառագայթները և տաքացնում ջուրը։ Կոլբաների քանակը կախված է ջրատաքացուցիչի ծավալից։ Այսպես՝ 200 լիտր ծավալով ջրատաքացուցիչը բաղկացած է 20 կոլբաներից, 250 լիտրը ՝ 24, 300 լիտրը՝ 30, իսկ 360 լիտր ծավալով ջրատաքացուցիչը՝ 36 կոլբաներից։ Ջրատաքացուցիչի ծավալը որոշվում է ողջ համակարգի մեջ առկա ջրի քանակով:

    Բաք

    Բաքը երկշերտ է․ արտաքին շերտը պատված է որակյալ ներկով, ներքինը՝ սննդային ցինկապատ շերտով, իսկ նրանց միջև կա փրփրապոլիուրեթան, որն իրականացնում է ջերմամեկուսացումը:

    Բաքում ջուրը կարող է տաքանալ մինչև եռման ջերմաստիճան։

    Տեն

    Եթե ջրատաքացուցիչում առկա ջուրը չի տաքացել այնքան, որքան անհրաժեշտ է, ապա կարող եք միացնել բաքին ամրացված էլեկտրական տենը և տաքացնել ջուրը։

    Տենը միացվում է կառավարաման վահանակի միջոցով:
    how solar water heater works
    Ջրատաքացման համակարգի տեսակները

    Ինչու ընտրել ԷկոՎիլ

    ԷկոՎիլի փորձառու ինժեներներն իրենք են նախագծում ջրատաքացման համակարգերի կառուցվածքը և հետևում արտադրական ամբողջական պրոցեսին: Արդյունքում ԷկոՎիլը Ձեզ առաջարկում է լավագույն աևային ջերմային համակարգերը, որոնք նախատեսված են Հայաստանի պայմանների համար: Մեր հմուտ մասնագետները և որակի վերահսկման թիմը միշտ ձեր կողքին կլինեն՝ մատուցելով Ձեզ սպասարկման և հետսպասարկման ծառայություններ:

    • 16+ տարվա փորձ վերականգնվող էներգետիկայի ոլորտում
    • 5 տարվա երաշխիք ջրատաքացման համակարգերի համար
    • Պարտադիր հողանցում բոլոր համակարգերում
    • Ֆինանսավորման գործընթացի աջակցություն
    • Մատակարարում և տեղադրում

    Ուզո՞ւմ եք ստանալ

    ԱՆՎՃԱՐ տաք ջուր արևից,
    կապվեք մեզ հետ

    Մեր գործընկերները

    Իրականացված պրոյեկտներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում