+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    ԱՐԵԳԱ․ հոսանքի արևային գեներատոր

    Երբ հոսանքի աղբյուրներն անհասանելի են կամ բացակայում են, ԱՐԵԳԱՆ կապահովի հոսանքով, լույսով ու լիցքավորումով

    Ընդհանուր բնութագիր
    ԱՐԵԳԱ արևային գեներատորը էներգիայի կուտակման և պահպանման շարժական համակարգ է։
    ԱՐԵԳԱՅԻ բաղկացուցիչ մասերը
    Այն իր մեջ ներառում է արևային ֆոտովոլտային վահանակը, արևային լիցքավորման կարգավորիչը, փոխակերպիչը, մարտկոցը և մարտկոցի կառավարման համակարգը:
    ԱՐԵԳԱՅԻ սպառիչները
    Արևային մաքուր էներգիան կուտակվում է մարտկոցի մեջ և որոշակի ժամանակով ապահովում էլեկտրաէներգիա՝ լուսավորության, համակարգչի, հեռուսատացույցի, փոքր կենցաղային սարքավորումների համար։
    Ե՞րբ օգտագործել ԱՐԵԳԱՆ։
    Համակարգը նպատակահարմար է և նախատեսված է օգտագործել հոսանքից զուրկ տարածքներում, հոսանքազրկման դեպքում, բացօթյա տարածքներում և այլն:
    Ինչպես է այն աշխատում

    Արևային վահանակ

    Գեներատորը վերցնում է արևային վահանակից
    արտադրված հաստատուն հոսանքը

    Արևային կարգավորիչ

    Արևային լիցքավորման կարգավորիչի միջոցով լիցքավորում է մարտկոցը

    Փոխակերպիչ

    Փոխակերպիչը 24Վ հաստատուն հոսանքը փոխակերպում է մաքուր սինուսոիդալ 220Վ փոփոխական հոսանքի,

    ինչպես նաև 5Վ հոսանքի՝ հեռախոսի կամ այլ սարքավորումների լիցքավորման համար ՝ USB/Type C բնիկով:

    USB լիցքավորիչներ

    Արևային լիցքավորման կարգավորիչը նույնպես ունի 2 հատ USB/Type C բնիկ՝ 5Վ, 2.4Ա հզորությամբ։

    Այնը աշխատում է անկախ՝ առանց փոխակերպիչի:
    ԱՐԵԳԱՅԻ առավելությունները

    Անվտանգությունը

    Կայուն աշխատանքը

    Շահագործման հարմարավետությունը

    Արագ հասանելիությունը

    Շահագործման ձեռնարկի առկայությունը

    Շարժունակությունը

    Անվտանգության հիմնական կանոններ

    Սարքավորումը զերծ պահել արևի, անձրևի կամ խոնավ միջավայրի անմիջական ազդեցությունից

    Սարքավորումը չի կարելի տեղադրել ջերմության աղբյուրներին՝ էլեկտրական տաքացուցիչների կամ վառարանների մոտ

    Սարքավորման շուրջը ազատ տարածք թողեք՝ օդափոխություն ապահովելու համար

    Շահագործման պայմաններ

    Շահագործման կանոնները չպահպանելը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, մարդու առողջության, ինչպես նաև գեներատորի ծառայության ժամկետների և հուսալիության վրա:  Հետևաբար անհրաժեշտ է խստորեն պահպանել շահագործման կանոնները:

    Սարքավորման աշխատանքային ջերմաստիճանը 0-ից – 25 C է, 10% ~ 90% հարաբերական խոնավության պայմաններում:

    Սարքավորման աշխատանքային վայրը պետք է լինի անշարժ:

    Գեներատորը երկար ժամանակ չօգտագործելու պարագայում, այն պետք է ամբողջությամբ լիցքավորել և վերալիցքավորել 2 ամիսը մեկ անգամ։

    Տեխնիկական պարամետրեր և արտաքին բնութագիր

    Ելքային առավելագույն հզորությունը                 2000 Վտ

    Ելքային լարումը                                                      220 Վ

    Ելքային հաճախականությունը                         50 Հց

    USB ելքային առավելագույն հոսանքը         2,4 Ա

    USB ելքային լարումը                                     5 Վ

    Չափսերը

    410x450x410 սմ

    Քաշը

    48 կգ

    Դե ինչ պատրա՞ստ
    եք օգտվել ԱՐԵԳԱՅԻՑ,
    կապվեք մեզ հետ

    Մեր գործընկերները

    Իրականացված պրոյեկտներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում