+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Սպիտակի թռչնաֆաբրիկա / 530 կՎտ

    March 16, 2022 | Լոռի | Սննդի արտադրություն

     

    Գերազանցելով ինքներս մեր ռեկորդը Լոռու մարզում՝ կառուցել ենք մարզի ամենամեծ արևային կայանը. 530 կՎտ դրվածքային հզորությամբ համակարգ՝ Սպիտակի թռչնաֆաբրիկա համար։

    2014թ հոկտեմբերին Սպիտակ քաղաքում վերաբացվեց Սպիտակի Թռչնաբուծական Ֆաբրիկան: Դեռ 1961թ-ից այդ վայրում գործել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել էր: Հատուկ թռչնաֆաբրիկայի գործունեության համար նախատեսված այս վայրում 2013թ-ին Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից նախագծվեց և կառուցվեց Սպիտակի Թռչնաբուծական Ֆաբրիկան:

    Թռչնաֆաբրիկայում ներդրվել և գործարկվում են գերմանական «Big Dutchman» և հոլանդական «VDL» ֆիրմաների վերջին սերնդի թռչնաբուծական տեխնոլոգիաներ և համապատասխան աքսեսուարներ:

    Սպասարկող անձնակազմն անցել է որակավորման սերտիֆիկացում:

    Այժմ թռչնաբուծարանը ոչ միայն լավագույնն է իր ոլորտի մեջ, այլ նաև օգտվում է արևի էներգիայից՝ մեծացնելով իր խնայողությունները տարեկան 33,000,000 դրամով և նվազեցնելով շրջակա միջավայրի համար վնասակար 🌪️CO2-ի արտանետումները տարեկան մինչև 430 տոննայով։ Արևային կայանի կառուցման համար օգտագործվել է 1368 JA Solar ֆիրմայի արևային վահանակներ՝ յուրաքանչյուրը 390 Վտ հզորությամբ։ ԷկոՎիլը համաշխարհային ճանաչում ունեցող JA Solar ընկերության վահանակները ներկայացնում է 2018 թվականից: Նրանց վահանակների ՕԳԳ֊ն հասնում է 21.3%-ի: Տարիներ շարունակ JA Solar-ը Tier1 դասակարգման աղյուսակում զբաղեցնում է առաջին հնգյակը: Tier 1-ը արևային ֆոտովոլտային վահանակներ արտադրող ընկերությունների գնահատման ամենաբարձր մակարդակն է։․ Իսկ դա նշանակում է, որ վերլուծաբանները բարձր են գնահատել ընկերության գործունեությունը։ Սպիտակի թռչնաֆաբրիկա -ի արևային համակարգում տեղադրվել են ավստրիական Fronius ֆիրմայի 18 փոխակերպիչներ։

    Fronius International-ը ավստրիական ընկերություն է, որը համաշխարհային շուկայի առաջատարն է: Ընկերությունն ունի միջազգային մասնաճյուղեր և վաճառքի ներկայացուցիչներ ավելի քան 60 երկրներում և ոլորտում ունի 76 տարվա փորձ։ 2017 թվականից ԷկոՎիլը հանդիսանում է Fronius International ընկերության Service plus գործընկեր։

    Արդյունքում մեր ինժեներական թիմը վստահված է իրականացնել Ֆրոնիուսի փոխակերպիչների տեխնիկական սպասարկում տարածաշրջանում: Փոխակերպիչների միջին արդյունավետությունը հասնում է 97-98%-ի։

    Կայանի տարեկան արտադրած ընդհանուր հզորությունը կազմում է 821․000 կիլոՎատտ * ժամ։

    /026/

    Նախագծի վայր
    ք․ Սպիտակ
    Դրվածքային հզորություն
    530 կՎտ
    Տարեկան արտադրողականություն
    821․000 կՎտ*ժ
    Տարեկան խնայողություն
    33․000․000 դրամ
    Տարեկան չարտանետված CO2
    430 տոննա
    Վահանակների արտադրող
    JA Solar
    Փոխակերպիչի արտադրող
    Fronius
    Ֆինանսավորող

    Նմանատիպ նախագծեր

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում