Կառուցվում է Սոլար ֆարմ համակարգային կայանը
Մեծ քայլ դեպի էներգետիկ անկախություն
Մենք ավելացնում ենք մեր հզորությունները՝ իրականացնելով 5.5 Մվտ հզորությամբ համակարգային կայանի տեղադրման աշխատանքները։
Սոլար Ֆարմը այն բազմաթիվ խոշոր արևային կայաններից մեկն է, որը կյանքի է կոչում ԷկոՎիլ ընկերությունը:
Շարունակում ենք կառուցել այն ապագան, որտեղ արևի լույսը կօգտագործվի, որպես կայուն և մաքուր էներգիայի աղբյուր։
Սոլար ֆարմը համարվում է էներգետիկայի ապագան՝ ապահովելով կայուն և մաքուր էներգիայի աղբյուր: Այս նախագիծը ոչ միայն կնպաստի էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը, այլև կմեծացնի Հայաստանի ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում։
Ինչու՞ է սա կարևոր
Արևային էներգիան հանդիսանում է մեր տարածաշրջանի համար ամենահեռանկարային լուծումներից մեկը, որը թույլ է տալիս՝
Մեծ ներդրում ապագայի համար
Նախագծի ավարտից հետո 5.5 Մվտ հզորությամբ այս կայանը կկարողանա բավարարել հարյուրավոր ընտանիքների և բիզնեսների էներգետիկ պահանջները։ Սա կարևոր քայլ է դեպի կայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագա։
Կրճատել կախվածությունը ավանդական էներգիայի աղբյուրներից։
Նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները։
Ապահովել երկարաժամկետ կայունություն և տնտեսական շահ։
Մեր առաքելությունը
ԷկոՎիլը նպատակ ունի կառուցել մի ապագա, որտեղ յուրաքանչյուր ճառագայթ կարող է վերածվել էներգիայի։ Սոլար ֆարմը ոչ միայն տեխնոլոգիական լուծում է, այլև ռազմավարական քայլ դեպի էներգետիկ անկախություն՝ օգտակար բոլոր ոլորտների զարգացման համար։
Կայքը գտնվում է փորձարկման փուլում