Արևային կայան տեխսպասարկման սրահի համար
Վերականգնվող էներգիայի կիրառումը ոչ միայն տնային տնտեսությունների, այլև բիզնեսների համար դառնում է ավելի արդիական։ Բազմաթիվ ընկերություններ անցնում են արևային էներգիայի՝ խնայողությունն ու կայունությունը առաջնահերթություն դարձնելով։
Արևային էներգիայի օգտագործումը շահավետ է ցանկացած բիզնեսի, քանի որ այն թույլ է տալիս.
Այս անգամ EcoVille-ի գործընկերը Փարաքարում գտնվող ավտոտեխսպասարկման սրահն է, որը տեղադրել է 12,1 կՎտ հզորությամբ արևային կայան։ Այս համակարգը նախագծվել է հաշվի առնելով սրահի էներգետիկ պահանջները և հատուկ կառուցված է կայուն աշխատանքի և երկարաժամկետ արդյունավետության համար։
Տեղադրված արևային կայանի շնորհիվ սրահը կկարողանա խնայել տարեկան 900,000 դրամ, ինչը զգալի ներդրում է բիզնեսի ծախսերի նվազեցման և շահութաբերության բարձրացման համար։
Անկախ ձեր գործունեության ոլորտից, դուք նույնպես կարող եք դառնալ EcoVille-ի գործընկեր և օգտվել արևային էներգիայի առավելություններից։ Մենք առաջարկում ենք անհատական լուծումներ՝ ըստ ձեր բիզնեսի կարիքների։
Դիտեք տեղադրված կայանի աշխատանքն ու արդյունքները տեսանյութում։
Կայքը գտնվում է փորձարկման փուլում