077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Արևային կայան բազմաբնակարան շենքերում | 72,36 կՎտպ

    March 28, 2023 | Շիրակ | Բազմաբնակարան շենքեր | Համայնքային կայաններ
    Արևային կայան Գյումրու բազմաբնակարան շենքերում – 72,36 կՎտպ։
    Եվս մեկ բարեգործական նախագիծ, որում իր ներդրումն ունեցավ նաև ԷկոՎիլ ընկերությունը։ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրիում կառուցվեց երկու բազմաբնակարան շենք՝ ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցիների համար։
    ԷկոՎիլն էլ իր հերթին մասնակցություն ունեցավ այդ նախագծին՝ տեղադրելով 72,36 կՎտպ հզորության արևային կայան։
    Կայանի օգնությամբ շենքերի բնակիչները կապահովվեն հոսանքով և տարեկան ընդհանուր կխնայեն մոտ 6 միլիոն դրամ։
    Սա ևս մեկ ապացույց է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները նույնպես կարող են օգտվել արևի էներգիայից և նվազեցնել իրենց հոսանքի ծախսերը։
    Ինչու՞ ընտրել Ecoville Solar-ը:
    Ecoville Solar-ը մասնագիտացած է արևային լուծումների համապարփակ տեսականու մեջ՝ բնակելիից մինչև առևտրային արևային համակարգեր:
    Ահա մի քանի հիմնական պատճառ՝ հաշվի առնել մեզ ձեր արևային կարիքները.

    Անհատականացված արևային լուծումներ
    Անկախ նրանից, թե ձեզ հարկավոր է կոմպակտ տնային արևային համակարգ, թե ամուր առևտրային կայանք, մենք տրամադրում ենք արևային համակարգի նախագծման և տեղադրման հարմարեցված ծառայություններ, որոնք բավարարում են ձեր հատուկ պահանջները:

    Մեր սպասարկում ենք ինչպես բիզնես, այնպես էլ բնակելի հատվածներ՝ ապահովելով, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա հարմարեցված լուծում, որը լավագույնս համապատասխանում է իրենց էներգետիկ կարիքներին և ֆինանսական հնարավորություններին:
    Արևային կայանների թիվն ավելանում է Հայաստանում։

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արևային համակարգ տեղադրելու համար կա պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից:
    Հնարավոր է տեղադրել արևային համակարգ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով:

    Ծրագրից կարող են օգտվել 18 – 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

    Նախագծի վայր
    Շիրակի մարզ, ք․ Գյումրի
    Դրվածքային հզորություն
    72,36 կՎտպ
    Տարեկան արտադրողականություն
    107․000 կՎտժ
    Տարեկան խնայողություն
    5․756․000 դրամ
    Տարեկան չարտանետված CO2
    58 տոննա

    Նմանատիպ նախագծեր

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում