Իսկ մինչ այդ որոշ տվյալներ կներկայացնենք մենք․ 145․6 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը գինու գործարանի համար տարեկան կարտադրի 226,000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, ինչն իրենից ենթադրում է տարեկան խնայել ավելի քան 10,000,000 դրամ։ Ֆոտովոլտային կայանի շնորհիվ կկրճատվի նաև CO2-ի արտանետումների քանակը՝ տարեկան 116 տոննայով։