July 21, 2022
| Կոտայք
| Քարի, մետաղի, շինարարական նյութերի արտադրություն
Մետաղե ձուլվածքների արտադրության բնագավառում մասնագիտացած
«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն, որը ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար, արդեն սպառում է էկոլոգիապես մաքուր էներգիա։
Տեղադրված 600 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգը բաղկացած է bifacial (երկկողմանի)
արևային վահանակներից և գործարանի համար տարեկան կարտադրի 1,000,000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, կօգնի խնայել տարեկան մինչև 45,000,000 դրամ։
Արևային էներգիա սպառելու շնորհիվ Ձուլակենտրոնը նաև կնվազեցնի մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը տարեկան 480 տոննայով։