+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Սոլիսը ՝ փոխակերպիչներ արտադրող լավագույն ընկերություն

    April 10, 2022 | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

    Մարտի 4-ին տեղի ունեցավ India Rooftop Solar Congress Awards 2022 մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում համախմբվել էին արևային տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող, ինչպես նաև փոխակերպիչներ արտադրող մի շարք խոշոր ընկերություններ: Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր գործընկեր Սոլիս ընկերությունը հեղինակավոր India Rooftop Solar Congress Awards 2022 մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն ընկերություն․ փոխակերպիչներ /արդյունաբերական/» անվանակարգում։ Դա վկայում է Solis ընկերության շահութաբեր լուծումների մասին: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է միջազգային ճանաչում ունեցող և արևային ոլորտում մասնագիտացված SolarQuarter մեդիա ընկերության կողմից:

    GINLONG SOLIS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Ginlong Solis- ը արտադրում է բարձր արդյունավետությամբ արևային փոխակերպիչներ (ինվերտորներ) մոնիտորինգ համակարգերով: Սոլիսն առաջարկում է գին-որակ հարաբերակցությամբ լավագույն լուծումները թե՛ տան և թե՛ բիզնեսի համար

    2005 թվականին հիմնադրված Ginlong Technologies ընկերությունն այսօր արևային փոխակերպիչների շուկայում ամենափորձառու և վստահելի արտադրողներից մեկն է։ Շուկայում Solis ապրանքանիշով ներկայացված փոխակերպիչները նախագծված են նորարարական լարային փոխակերպիչների տեխնոլոգիայով և վայելում են մեծ վստահություն՝ բավարարելով միջազգային սերտիֆիկացումների պահանջներին։ Ունենալով համաշխարհային մատակարարման մեծ ցանց և արտադրական հնարավորություններ՝ Ginlong ընկերությունը համապատասխանեցնում է Solis ինվերտորները յուրաքանչյուր ռեգիոնալ շուկայի պայմաններին՝ հաճախորդների սպասարկումը վստահելով տեղի բարձր որակավորում ունեցող մասնագետներին։ Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային շուկայի խոշոր արտադրողներից մեկը: Ըստ Bloomberg NEF Bankability-ի՝ Ginlong Technologies (Solis) ընկերությունը, որը ներառված է Շենչժենի ֆոնդային բորսայում, ասիական ընկերությունների մեջ զբաղեցնում է երրորդ տեղը՝ ըստ բանկային գրավչության:

    Solis ինվերտորները նաև ներառված են խոշոր բանկերի և ֆինանսական հաստատությունների վստահելի մատակարարների ցանկում: Solis-ն ունի ավելի քան 3000 աշխատակից և ավելի քան 300 տեխնիկական մասնագետներ ամբողջ աշխարհում՝ գրասենյակներ ունենալով Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Ռումինիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և Մեքսիկայում:

    2018 թվականին ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության և Սոլիս համաշխարհային ճանաչում վայելող կազմակերպության միջև հաստատվեցին ամուր գործընկերական կապեր:

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Ginlong Technologies-ի պաշտոնական ներկայացուցիչը։


    Աղբյուրներ՝ SolarQuarter / Solis

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում