+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Արևային ջրատաքացուցիչներ Ճակատեն գյուղում

    November 30, 2021 | ԷկոՎիլ
    Առաջին ալիքի Լուրերն անդրադարձել է սահմանամերձ Ճակատեն գյուղին, ինչպես նաև մեր ընկերության կողմից գյուղում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներին։
    Կառավարության և միջազգային գործընկերոջ գործակցությամբ, ինչպես Ճակատենում, այնպես էլ Ագարակ գյուղում ԷկոՎիլի աշխատակիցները տեղադրել են թվով 88 արևային ջրատաքացուցիչ։
    Լուրեր-ի ռեպորտաժում ընկերության ջերմային համակարգերի բաժնի ղեկավար Զավեն Հովհաննիսյանը պատմում է ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքների և տեխնոլոգիական լուծումների ընթացքի մասին
    Ի դեպ, ինչպես Ագարակում, այնպես էլ Ճակատենում մեր փորձառու թիմը մեծ նվիրվածությամբ և առանց հանգստի կատարում է իր աշխատանքը, որպեսզի սյունեցիներն օր առաջ ապահովված լինեն տաք ջրով։
    Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հանրային հեռուստաընկերությանը՝ սյունեցիների առօրյային անդրադառնալու, ինչպես նաև մեր աշխատանքները լուսաբանելու համար։

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում