+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Արևային ջրատաքացուցիչներ Ագարակ համայնքում

    November 25, 2021 | ԷկոՎիլ
    Կենցաղային կարևոր նշանակության ծրագիր իրականացվեց Սյունիքի մարզի Ագարակ համայնքում։
    Ծրագրի շրջանակներում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը կարողացավ կյանքի կոչել Ագարակը արևային ջրատաքացուցիչներով ապահովելու նախագիծը:
    300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչներ տեղադրվեցին գյուղի գրեթե բոլոր տների տանիքներին, ինչպես նաև տրամադրվեցին 300 լիտրանոց ջրի բաքեր՝ ջրի պոմպերով, որոնք ջրի ռեզերվ կհանդիսանան՝ ապահովելով մշտական տաք ջրամատակարարում։ Ծրագրի շրջանակում տեղադրվեց ընդհանուր 43 ջրատաքացուցիչ:
    Ջրատաքացուցիչներ տեղադրվեցին նաև Ագարակի գյուղապետարանի և մանկապարտեզի վրա։
    Այսուհետ Սյունիքի վառ արևի ջերմության շնորհիվ Ագարակի բնակիչները ապահովված կլինեն տաք ջրով՝ նվազագույնի հասցնելով ջրատաքացման համար կատարվող ծախսերը։
    Հարկ է նշել, որ Էկովիլի փորձառու թիմը տեղադրումներն իրականացրեց կարճ ժամանակահատվածում՝ կիրառելով ինժեներական և տեխնիկական բարդ լուծումներ
    Այսպիսի խոշորամասշտաբ նախագիծն իրականություն դարձավ շնորհիվ մեծ փորձ ունեցող ընկերության, որն իր բարձրակարգ մասնագետների հետ միասին միշտ պատրաստ է կյանքի կոչել ամենաբարդ ու կենսական անհրաժեշտության նախագծերը։

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում