fbpx
Տեխնոլոգիա

Արևային ջրատաքացուցիչը ամբողջական համակարգ է, որն օգտագործվում է անհրաժեշտ ջերմության տաք ջուր ստանալու նպատակով։

Արևային ջրատաքացման սարքավորումները էապես զարգացել են վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Էներգոռեսուրսների մշտական գնաճի պայմաններում արևից ստացվող անվճար էներգիայի օգտագործումն էլ ավելի գայթակղիչ է դարձել։ Արևային ջրատաքացումը նաև CO2 արտանետումների կրճատման ամենաարդյունավետ եղանակներից մեկն է, ինչը կանխում/դանդաղեցնում է գլոբալ տաքացման պրոցեսը։ Այսօր արդեն արևային ջրատաքացման համակարգերը, փոխարինելով էներգիայի ավանդական աղբյուրներին, ապահովում են հսկայական ֆինանսական խնայողություններ։

Մենք առաջարկում ենք Ejai Solar ընկերության 2 հիմնական տեսակի ջրատաքացման համակարգեր՝ ճնշումային և ոչ ճնշումային։

 

Ejai Solar-ն արևային ջրատաքացուցիչների, կոլեկտորների և արևային վահանակների արտադրությամբ և մատակարարմամբ զբաղվող ընկերություն է։ Ejai- ն առաջարկում  է միմիայն բարձրակարգ և թեստավորված ապրանքատեսականի՝ տրամադրելով լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ գլոբալ սպառողների համար՝ հասանելի գներով։

Ejai Solar-ին սյսօր արդեն վստահում են ավելի քան 100 երկրներում՝ բարձր որակի, գին/որակ լավագույն հարաբերակցության և ինդիվիդուալ շահավետ լուծումներ առաջարկելու շնորհիվ։

?