Արևային կայանը սնուցելու է ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը
Հանրաճանաչ Apple ընկերությունը ընդլայնում է արևային էներգիայի օգտագործվող չափը։ Այն նախատեսում է կառուցել 200 մՎտ արևային կայան Նևադայում։ Ընկերության նպատակն է արևային էներգիայով ապահովել ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը, որը գտնվում է Նևադայում։ Նախնական հաշվարկով կայանը կշահագործվի 2019 թ․-ի սկզբին։
Սա ընկերության առաջին առնչությունը չէ այլընտրանքային էներգիայի հետ։ 2015թ․-ին ընկերությունը պատվիրեց First Solar-ին 130 մՎտ կայանի կառուցումը Քալիֆորնիայում։
Ընդհանուր առմամբ Apple-ը նպատակ ունի աստիճանաբար անցում կատարելով 100% մաքուր էներգիայի։
«Ներդրում կատարելը մաքուր ռեսուրսների մեջ շատ կարևոր է ընկերության համար։ Սա կարևոր քայլ է անցնելու 100% մաքուր էներգիայի օգտագոծմանը» , - ասել է Apple-ի Շրջակա միջավայրի և սոցիալական հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը։
Անցյալ տարի ընկերությունը ներդրում է արել Չինաստանում 2 գՎտ հզորությամբ կայանի կառուցման մեջ, ինչպես նաև միացել RE100 նախաձեռնությանը։