Նախագիծը ֆինանսավորվելու է Միավորված արաբական էմիրությունների կողմից
Միավորված արաբական էմիրությունները նախատեսում են հողմակայան կառուցել Հայաստանում, Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Հանրային ռադիոյի թղթակցի հետ զրույցում։
ՄԱԷ ներկայացուցիչները այցելել են Հայաստան երկու տարի առաջ տեղանքին ծանոթանալու համար և անհրաժեշտ հաշվարկներ կատարելու նպատակով։
Այս անգամ պատվիրակությունը կժամանի 2017թ․ Մարտ ամսին վերջնական նախագիծ անելու համար։
«Ըստ նախնական պայմանավորվածության հողմակայանը կունենա 70ՄՎտ հզորություն», - ասել է մարզպետը։ Հնարավոր է նաև երկրորդ հողմակայանի կառուցումը սահմանամերձ Աղավնաձոր գյուղի մ մոտակայքում։
Մարզպետը հավելեց, որ արևային էներգիայի ներդրողները ևս հետաքրրքրված են Գեղարքունիքի մարզում նախագծեր իրականցնել։