Նախագծի հեղինակներն են Etrion և Hitachi High-Technologies ընկերությունները
Արևային էներգիայի անկախ արտադրող Etrion ընկերությունը վերջերս հայտարարել է նոր «Կոմացու արևային կայանի» նախագծի մասին։
Համաձայն ճապոնական Միցուի բանկի հետ կնքված պայմանագրի, ընկերությունը նախաձեռնում է 13,2 ՄԳվտ կայանի կառուցում Իշիկավա նահանգում։
Նախագծի բյուջեն կկազմի 33 մլն ԱՄՆ դոլլար։ Այն իրականցվում է ճապոնական Hitachi High-Technologies ընկերության հետ համատեղ։
Ըստ հաստատված նախագծի, կայանը կառուցվելու է 35 հեկտար լիզինգով վերցված հողատարածքի վրա և արտադրելու է տարեկան 14,3 գՎտժ էլեկտրաէներգիա։
Նոր կայանի նախագծի 85,1% պատկանելու է Etrion-ին, մինչդեռ Hitachi High-Technologies-ը կստանա մնացած 14,9%: Պայմանագրով Etrion-ը պարտավորվել է 22 տարի գնել արտադրված էլեկտրաէներգիան։
Հողային աշխատանքները կմեկնարկեն 2017թ․ փետրվարին։