fbpx

Արագածոտնի մարզում արևային էներգիայի կիրառումը մեծ ապագա ունի․ ապրիլի 16-ին Թալին քաղաքում բացվեց ԷկոՎիլ ընկերության նոր մասնաճյուղը։

 

 

Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտը զարգանում է մեծ արագությամբ, և մենք ուրախ ենք ունենալ մեր ներդրումն այդ գործում։ 

Ինչպես նշեց ԷկոՎիլ ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն իր խոսքում՝ «Հայաստանում արևային կայաններ տեղադրելը շահավետ է, իսկ Թալինում՝ գերշահավետ»։ Այս տարածաշրջանում արևային համակարգերի արդյունավետությունը բարձր է ոչ միայն Հայաստանի չափանիշներով, այլ նաև միջազգային պարամետրերով։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Թալինում ԷկոՎիլի մասնաճյուղի ղեկավար Ռոբերտ Կարապետյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով՝ խոստանալով արևի էներգիան կիրառել հօգուտ Արագածոտնի բնակիչների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաև բաց չթողեցինք առիթը բարի գործ կատարելու հենց Թալինի համար՝ նվիրելով արևային ջրատաքացուցիչ World Vision կազմակերպության «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Թալինի համայնքային կենտրոնին։ Նվերի հավաստագիրը փոխանցեցինք World Vision ընկերության ներկայացուցչին, ում սիրով հյուրընկալել էինք մեր միջոցառմանը։


Նվերներն այսքանով չսահմանափակվեցին։ Թալինի բնակիչների համար պատրաստել էինք հատուկ առաջարկ, որից օգտվելով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեր միջոցառման մասնակիցները կարող են ձեռք բերել 360լ ծավալով արևային ջրատաքացուցիչը 300լ-ի գնով՝ ընդամենը 420,000 դրամով։

Ժամանցն էլ էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար ներկաներին առաջարկեցինք մասնակցել նաև խաղարկության՝ հանձնելով նրանց մի շարք արևային նվերներ։ 

 

Միջոցառման ընթացքում նաև առաջին անգամ պաշտոնապես ցուցադրեցինք մեր արևային աքսեսուարները, որոնք շուտով կլինեն վաճառքում և հասանելի բոլորի համար։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան կենցաղում արևի էներգիան կիրառելու բոլոր տարբերակներին։ 

  

 

 

Այսպիսով, արևի էներգիան բոլորին հասանելի դարձնելու ճանապարհին, Թալինի սրահը դարձավ ԷկոՎիլի թվով 14-րդ ներկայացուցչությունը ՀՀ մարզերում։

Եթե Դուք էլ Արագածոտնի մարզից եք և հետաքրքրված եք արևային համակարգերով, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր նորաբաց սրահում՝ ք․ Թալին, Սպանդարյան 4։

 

 

Ինչու՞ ընտրել մոնոկրիստալ վահանակները

  Ո՞րն է մոնոկրիստալ (միաբյուրեղ) և պոլիկրիստալ (բազմաբյուրեղ) արևային վահանակների տարբերությունը: Եթե Ձեզ էլ հետաքրքրեց այս հարցի պատասխանը, ապա շա...

ավելին

Նոր Half-cell վահանակներ՝ շուտով Հայաստանում

  Արևային համակարգերի շուկայում տենդենցները փոփոխվում են բավականին արագ։ Կանխատեսվում է, որ մոտ ապագայում մեծ տարածվածություն կունենան half-cell արևա...

ավելին

Solis - 4 ՄՎտ արեվային էներգիա՝ Walmart ցանցի համար․ Մեքսիկա

  Ֆոտովոլտային փոխակերպիչների ոլորտում համաշխարհային առաջատար Solis (Ginlong Technologies) ընկերությունն այսուհետ կսպասարկի ութ նոր արևային կայան Մեք...

ավելին

Մեկուսացումը վայելելու 8 խորհուրդ բոլորին

Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր արդեն հասցրել են կարդալ վաղուց պլանավորած գրքերը, դիտել վաղուց հավաքված ցանկի բոլոր ֆիլմերն ու սիրելի սերիալի բ...

ավելին

Արևային համակարգերն էլ ավելի մոտ են գյումրեցիներին

Հոկտեմբերի 19-ը մեր օրացույցում տոն օրերի շարքում էր․ բացվեց մեր հերթական արևային մասնաճյուղը՝ Գյումրու սրահը, որը կապահովի Շիրակի մարզի բնակիչներին է...

ավելին

Xiaomi ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՑՔԱՎՈՐՎԵՆ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Xiaomi- ի հաջորդ մեծ նորարարությունը կարող է լինել արևային էներգիայով լիցքավորվող սմարթֆոնները:  ...

ավելին

ԷկոՎիլի արևային համակարգերը ցուցադրված են նաև Արմավիրում

Հուլիսի 26-ին Արմավիր քաղաքում բացվեց «ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերության հերթական սպասարկման սրահը: ԷկոՎիլն իր առջև նպատակ է դրել արևային էներ...

ավելին

Ֆորտունա հեռուստաընկերության անդրադարձը ԷկոՎիլի Վանաձորի մասնաճյուղի բացմանը

<<Ավելի քան 1 տասնամյակ ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգիայի ոլորտում՝ ԷկոՎիլն իր առջև նպատակ դրեց արևային էներգիան հասանելի ...

ավելին

Ինչու ընտրել արեվային ոչ ճնշումային ջրատաքացուցիչ🧐❓

Շատ հաճախ, երբ հաճախորդները լսում են արևի միջոցով տաք ջուր ստանալու հնարավորության մասին, առաջին հարցը, որ տրվում է մեզ․ <<Ինչու ընտրել արևային ...

ավելին

«ԷկոՎիլ» արևային ընկերության հերթական մասնաճյուղերի բացումը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը ապահովում է արևային համակարգերի հա...

ավելին

«Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «Էկովիլ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր

Մայիսի 25-ին, «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և  «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր:   ...

ավելին

Երկկողմանի (bifacial) արեվային վահանակներ

Ուսումնասիրությունների համաձայն, երկկողմանի վահանակների օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա: ...

ավելին

Մասաչուսեթս նահանգը կանցնի 100% մաքուր էներգիայի 2035թ․-ին

Նախագիծը արժանացել է նահանգապետ Չարլի Բեյքերի հավանությանը ...

ավելին

Առաջին արեվային համայնքը Եգիպտոսի անապատում

Նախագծի գաղափարն է ստեղծել ճարտարապետական մի լուծում, որը կմիաձուլի շինությունները լանդշաֆտին ...

ավելին

Apple ընկերությունը նախատեսում է 200 մՎտ արեվային կայանի կառուցում Նեվադայում

Արևային կայանը սնուցելու է ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը ...

ավելին

Գեղարքունիքի մարզում 70Մվտ հզորությամբ հողմակայան կկառուցվի

Նախագիծը ֆինանսավորվելու է Միավորված արաբական էմիրությունների կողմից ...

ավելին

Ճապոնիան շուտով կսկսի 13 ՄՎտ արեվային կայանի կառուցումը

Նախագծի հեղինակներն են Etrion և Hitachi High-Technologies ընկերությունները ...

ավելին
?