fbpx

 

Ո՞րն է մոնոկրիստալ (միաբյուրեղ) և պոլիկրիստալ (բազմաբյուրեղ) արևային վահանակների տարբերությունը: Եթե Ձեզ էլ հետաքրքրեց այս հարցի պատասխանը, ապա շարունակեք կարդալ:

 

 

Թե՛ մոնոկրիստալ և թե՛ պոլիկրիստալ արևային վահանակները կարող են լավ ընտրություն լինել ձեզ համար, բայց այս երկու տիպերի միջև կան տարբերություններ, որոնք պետք է հասկանալ ՝ նախքան վերջնական որոշումը կայացնելը:

 

Վահանակների հիմնական տարբերությունը կայանում է նրանց բջիջիների մեջ. մոնոկրիստալ արևային համակարգի բջիջը կազմված է սիլիցիումի մեկ բյուրեղից։ Այս վահանակների ֆոտոէլեմենտների արտադրության համար օգտագործվում է մաքսիմալ մաքուր սիլիցիումի միաբյուրեղ: Մոնոկրիստալ համակարգը ապահովում է գերազանց արտադրողականություն արևի ցածր ճառագայթման դեպքում, առավոտյան և երեկոյան ժամերին, ինչպես նաև ամպամած օրերին։

 

Բազմաբյուրեղ արևային վահանակների ֆոտոէլեմենտները միավորվում են սիլիցիումի մի քանի բյուրեղներով։ Ի տարբերություն մոնոկրիստալի՝ այս վահանակներն ավելի պարզ տեխնոլոգիայով են արտադրվում, ինչի հաշվին առավել մատչելի են և լայն տարածում ունեն։

 

Պոլիկրիստալ վահանակների ՕԳԳ-ն տատանվում է 15-17%-ի միջակայքում, իսկ մոնոկրիստալ պանելներինը հասնում է մինչև 22.2%֊ի: Սա նշանակում է որ մոնոկրիստալ վահանակները ունեն ավելի բարձր արտադրողականություն: Այս համակարգերի գլխավոր տարբերություններից մեկը այն է, որ պոլիկրիստալ վահանակները կլանում են արևի ուղղահայաց ճառագայթները, իսկ մոնոկրիստալը կլանում է ցրված ճառագայթները:

 

Մոնոկրիստալ և պոլիկրիստալ վահանակների միջև ընտրություն կատարելիս շատ կարևոր է հաշվի առնել հետևյալ գործոնները․

 

1.Անձնական նախասիրություններ․ եթե ձեզ համար կարևոր է, թե ինչպիսի տեսք կունենան արևային վահանակները տանիքին, ապա նշենք, որ մոնոկրիստալ վահանակները հիմնականում սև գույնի են, իսկ պոլիկրիստալ վահանակները կապույտ են:

 

2.Տարածության սահմանափակումներ․ եթե ձեր տանիքը փոքր է և հավանականություն կա որ անհրաժեշտ հզորությամբ պանելները կարող են չտեղավորվել, ապա ավելի ճիշտ կլինի տեղադրել մոնոկրիստալ արևային վահանակներ, քանի որ դրանք ավելի հզոր են և պանելների ավելի քիչ քանակությունը կարող է ապահովել նույն հզորությունը, որը կապահովի պոլիկրիստալ վահանակների ավելի մեծ քանակությանը:

 

3.Բարձր որակ․ բարձր ջերմաստիճանի նկատմամբ միաբյուրեղ արևային վահանակների բջիջները ավելի դիմացկուն են, քան բազմաբյուրեղ վահանակներինը, ուստի միաբյուրեղ պանելները ավելի երկար կծառայեն իրենց նպատակին և կունենան ՕԳԳ-ի անկման /դեգրադացիա/ ավելի ցածր գործակից (20 տարում 12.5 – 13.5% անկում, ի տարբերություն պոլիկրիստալ վահանակների ՕԳԳ անկման 16.5-17.5% ցուցանիշի):

 

Այսպիսով, անվճար էլեկտրաէներգիա ձեռք բերելու ճանապարհին որակյալը և արդյունավետը համատեղելու համար, կարող եք նախապատվությունը տալ մոնոկրիստալ արևային վահանակներին:

ԷկոՎիլի նոր մասնաճյուղ Թալինում․ Արագածոտն

Արագածոտնի մարզում արևային էներգիայի կիրառումը մեծ ապագա ունի․ ապրիլի 16-ին Թալին քաղաքում բացվեց ԷկոՎիլ ընկերության նոր մասնաճյուղը։ ...

ավելին

Նոր Half-cell վահանակներ՝ շուտով Հայաստանում

  Արևային համակարգերի շուկայում տենդենցները փոփոխվում են բավականին արագ։ Կանխատեսվում է, որ մոտ ապագայում մեծ տարածվածություն կունենան half-cell արևա...

ավելին

Solis - 4 ՄՎտ արեվային էներգիա՝ Walmart ցանցի համար․ Մեքսիկա

  Ֆոտովոլտային փոխակերպիչների ոլորտում համաշխարհային առաջատար Solis (Ginlong Technologies) ընկերությունն այսուհետ կսպասարկի ութ նոր արևային կայան Մեք...

ավելին

Մեկուսացումը վայելելու 8 խորհուրդ բոլորին

Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր արդեն հասցրել են կարդալ վաղուց պլանավորած գրքերը, դիտել վաղուց հավաքված ցանկի բոլոր ֆիլմերն ու սիրելի սերիալի բ...

ավելին

Արևային համակարգերն էլ ավելի մոտ են գյումրեցիներին

Հոկտեմբերի 19-ը մեր օրացույցում տոն օրերի շարքում էր․ բացվեց մեր հերթական արևային մասնաճյուղը՝ Գյումրու սրահը, որը կապահովի Շիրակի մարզի բնակիչներին է...

ավելին

Xiaomi ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՑՔԱՎՈՐՎԵՆ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Xiaomi- ի հաջորդ մեծ նորարարությունը կարող է լինել արևային էներգիայով լիցքավորվող սմարթֆոնները:  ...

ավելին

ԷկոՎիլի արևային համակարգերը ցուցադրված են նաև Արմավիրում

Հուլիսի 26-ին Արմավիր քաղաքում բացվեց «ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերության հերթական սպասարկման սրահը: ԷկոՎիլն իր առջև նպատակ է դրել արևային էներ...

ավելին

Ֆորտունա հեռուստաընկերության անդրադարձը ԷկոՎիլի Վանաձորի մասնաճյուղի բացմանը

<<Ավելի քան 1 տասնամյակ ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգիայի ոլորտում՝ ԷկոՎիլն իր առջև նպատակ դրեց արևային էներգիան հասանելի ...

ավելին

Ինչու ընտրել արեվային ոչ ճնշումային ջրատաքացուցիչ🧐❓

Շատ հաճախ, երբ հաճախորդները լսում են արևի միջոցով տաք ջուր ստանալու հնարավորության մասին, առաջին հարցը, որ տրվում է մեզ․ <<Ինչու ընտրել արևային ...

ավելին

«ԷկոՎիլ» արևային ընկերության հերթական մասնաճյուղերի բացումը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը ապահովում է արևային համակարգերի հա...

ավելին

«Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «Էկովիլ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր

Մայիսի 25-ին, «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և  «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր:   ...

ավելին

Երկկողմանի (bifacial) արեվային վահանակներ

Ուսումնասիրությունների համաձայն, երկկողմանի վահանակների օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա: ...

ավելին

Մասաչուսեթս նահանգը կանցնի 100% մաքուր էներգիայի 2035թ․-ին

Նախագիծը արժանացել է նահանգապետ Չարլի Բեյքերի հավանությանը ...

ավելին

Առաջին արեվային համայնքը Եգիպտոսի անապատում

Նախագծի գաղափարն է ստեղծել ճարտարապետական մի լուծում, որը կմիաձուլի շինությունները լանդշաֆտին ...

ավելին

Apple ընկերությունը նախատեսում է 200 մՎտ արեվային կայանի կառուցում Նեվադայում

Արևային կայանը սնուցելու է ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը ...

ավելին

Գեղարքունիքի մարզում 70Մվտ հզորությամբ հողմակայան կկառուցվի

Նախագիծը ֆինանսավորվելու է Միավորված արաբական էմիրությունների կողմից ...

ավելին

Ճապոնիան շուտով կսկսի 13 ՄՎտ արեվային կայանի կառուցումը

Նախագծի հեղինակներն են Etrion և Hitachi High-Technologies ընկերությունները ...

ավելին
?