Արևային համակարգերի շուկայում տենդենցները փոփոխվում են բավականին արագ։ Կանխատեսվում է, որ մոտ ապագայում մեծ տարածվածություն կունենան half-cell արևային պանելները, և դրանց շուկայական մասնաբաժինը կավելանա 40%-ով:
Անմնացորդ չի մնա նաև Հայաստանը, քանի որ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը շուտով շուկայում կներկայա half-cell արևային վահանակներով։
Half-cell (կես-բջիջ կամ կիսաբջիջ) արևային մոդուլները բաժանված են երկու մասի, որը բարելավում է նրանց աշխատանքը և ամրությունը։ Մոդուլի բջիջները նույնպես բաժանված են երկու մասի, ուստի ավանդական 60 և 72 բջջային վահանակները, համապատասխանաբար, կունենան 120 և 144 կիսված բջիջներ։ Այս արևային վահանակաների հիմնական առավելություններն են․
•Էներգիայի արտահոսքի նվազեցում․ երբ արևային բջիջները կիսված են, նրանց հոսանքը նույնպես կիսված է ուստի նվազում է էներգիայի կորուստը և բջիջները կարողանում են արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա։ Այս վահանակները ավելի հուսալի են քան ավանդական վահանակները, քանի որ մի բջիջի վնասվելու դեպքում պանելը ամբողջությամբ չի վնասվի, որն էլ կհանգեցնի ֆինանսական խնայողությունների։
•Ստվերի նկատմամբ ավելի բարձր դիմացկունություն․ կիսված բջիջները ավելի դիմացկուն են նրանց վրա ընկնող ստվերների նկատմամբ, քան ավանդական արևային բջիջները։ Սա ոչ թե բջիջների կիսված լինելու արդյունքն է, այլ ՝ բջիջները պանելին միացնելու մեթոդի։ Ստանդարտ վահանակները սովորաբար ունեն 3 շարք բջիջներ, որոնք միացված են միմյանց, այնպես որ որևէ շարքի մեկ բջիջի վրա ստվեր ընկնելու դեպքում ողջ շարքի չի աշխատի, այսինքն վահանակի էլեկտրաէներգիայի արտադրության մեկ երրորդը: Իսկ half-cell-ի դեպքում վահանակը ունի 6 շարք բջիջներ։ Դա նշանակում է որ ստվերի ազդեցության հետևանքով վահանակի արտադրողաքանությունը ավելի քիչ կտուժի։
•Ֆիզիկական դիմացկունություն․ նշենք նաև, որ half-cell արևային պանելները ֆիզիկապես ավելի դիմացկուն են և ավելի փոքր է կոտրվելու հավանականությունը։