fbpx

 

Ֆոտովոլտային փոխակերպիչների ոլորտում համաշխարհային առաջատար Solis (Ginlong Technologies) ընկերությունն այսուհետ կսպասարկի ութ նոր արևային կայան Մեքսիկայում։ Կայանների ընդհանուր հզորությունը 4 ՄՎտ է։ Ապահովելով 99% արդյունավետություն՝ Solis 60կՎտ փոխակերպիչներն ապահովում են կայուն էներգիա ցանցին միացած խանութներին։

 

 

4 մեքսիկական քաղաքների Walmart խանութների արևային համակարգերն ընդհանուր ցանցին միացել են 2020թ  հունվարին։ Տարեկան միջինում արտադրելով 5․67 միլիոն կՎտ*ժ մաքուր էներգիա՝ այս համակարգերը թույլ կտան նվազեցնել ածխաթթու գազի վնասակար արտանետումները 4 միլիոն տոննայով:

 

 

 

 

 

 

 

Ginlong Solis ընկերության միջազգային վաճառքների բաժնի տնօրեն Էրիկ Ժանգն ասում է․ «Մեքսիկայում Walmart հիպերմարկետներն արևային ֆոտովոլտային համակարգերով ապահովելը հաճելի մարտահրավեր էր Solis-ի համար։ Լինելով փոխակերպիչների առաջին արտադրողներից մեկը Մեքսիկայում՝ սկսած 2012 թվականից,  մենք մեր առաքելությունն ենք համարում մասնակցել այս երկրում արևային տանիքների քանակի աճին՝ նպաստելով օդի աղտոտվածության նվազմանը»։

 

Նախատեսված լինելով կոմերցիոն արևային համակարգերի համար՝ Solis 60 կՎտ փոխակերպիչներն ունեն կոմպակտ դիզայն և էլեկտրալարերի հարմարեցված տուփ, ինչի շնորհիվ դրանց տեղադրումը չի պահանջում ժամանակի մեծ ծախս։ Ունենալով բարձր հուսալիություն՝ Solis 60 կՎտ փոխակերպիչները նույն դասի այլ փոխակերպիչների համեմատությամբ ունեն կյանքի ավելի երկար տևողություն, ինչը հաստատված է 3-րդ կողմի ընկերությունների կողմից։ Համակարգը բաղկացած է աշխարհահռչակ Tier-1 որակավորումն անցած դետալներից, ինչի շնորհիվ խափանման հավանականությունը ցածր է 2%-ից։
«Walmart-ում տեղադրված Solis փոխակերպիչները մեր կայուն զարգացման լավագույն ապացույցն են։ Այս արևային համակարգերը ոչ միայն կբավարարեն յուրաքանչյուր խանութին անհրաժեշտ օրական էլեկտրաէներգիայի քանակը, դրանք նաև մեծ քայլ են Walmart-ի՝ մինչև 2025 թվականը 50%-ով վերականգնվող էներգետիկային անցում կատարելու ճանապարհին։ Եվ այդ քայլը կունենա հսկայական ազդեցություն՝ հիպերմարկետների ցանցի էլեկտրաէներգիայի սպառման և դրա ծախսերի վրա»։

 

Ginlong Technologies ընկերության մասին 

 

 

 

 

2005 թվականին հիմնադրված Ginlong Technologies ընկերությունն այսօր արևային փոխակերպիչների շուկայում ամենափորձառու և վստահելի արտադրողներից մեկն է։ Շուկայում Solis ապրանքանիշով ներկայացված փոխակերպիչները նախագծված են նորարարական լարային փոխակերպիչների տեխնոլոգիայով և վայելում են մեծ վստահություն՝ բավարարելով միջազգային սերտիֆիկացումների պահանջներին։ Ունենալով համաշխարհային մատակարարման մեծ ցանց և արտադրական հնարավորություններ՝ Ginlong ընկերությունը համապատասխանեցնում է Solis ինվերտորները յուրաքանչյուր ռեգիոնալ շուկայի պայմաններին՝ հաճախորդների սպասարկումը վստահելով տեղի բարձր որակավորում ունեցող մասնագետներին։


ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Ginlong Technologies-ի պաշտոնական ներկայացուցիչը։


Նյութի աղբյուրը՝ https://www.ginlong.com

ԷկոՎիլի նոր մասնաճյուղ Թալինում․ Արագածոտն

Արագածոտնի մարզում արևային էներգիայի կիրառումը մեծ ապագա ունի․ ապրիլի 16-ին Թալին քաղաքում բացվեց ԷկոՎիլ ընկերության նոր մասնաճյուղը։ ...

ավելին

Ինչու՞ ընտրել մոնոկրիստալ վահանակները

  Ո՞րն է մոնոկրիստալ (միաբյուրեղ) և պոլիկրիստալ (բազմաբյուրեղ) արևային վահանակների տարբերությունը: Եթե Ձեզ էլ հետաքրքրեց այս հարցի պատասխանը, ապա շա...

ավելին

Նոր Half-cell վահանակներ՝ շուտով Հայաստանում

  Արևային համակարգերի շուկայում տենդենցները փոփոխվում են բավականին արագ։ Կանխատեսվում է, որ մոտ ապագայում մեծ տարածվածություն կունենան half-cell արևա...

ավելին

Մեկուսացումը վայելելու 8 խորհուրդ բոլորին

Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր արդեն հասցրել են կարդալ վաղուց պլանավորած գրքերը, դիտել վաղուց հավաքված ցանկի բոլոր ֆիլմերն ու սիրելի սերիալի բ...

ավելին

Արևային համակարգերն էլ ավելի մոտ են գյումրեցիներին

Հոկտեմբերի 19-ը մեր օրացույցում տոն օրերի շարքում էր․ բացվեց մեր հերթական արևային մասնաճյուղը՝ Գյումրու սրահը, որը կապահովի Շիրակի մարզի բնակիչներին է...

ավելին

Xiaomi ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՑՔԱՎՈՐՎԵՆ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Xiaomi- ի հաջորդ մեծ նորարարությունը կարող է լինել արևային էներգիայով լիցքավորվող սմարթֆոնները:  ...

ավելին

ԷկոՎիլի արևային համակարգերը ցուցադրված են նաև Արմավիրում

Հուլիսի 26-ին Արմավիր քաղաքում բացվեց «ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերության հերթական սպասարկման սրահը: ԷկոՎիլն իր առջև նպատակ է դրել արևային էներ...

ավելին

Ֆորտունա հեռուստաընկերության անդրադարձը ԷկոՎիլի Վանաձորի մասնաճյուղի բացմանը

<<Ավելի քան 1 տասնամյակ ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգիայի ոլորտում՝ ԷկոՎիլն իր առջև նպատակ դրեց արևային էներգիան հասանելի ...

ավելին

Ինչու ընտրել արեվային ոչ ճնշումային ջրատաքացուցիչ🧐❓

Շատ հաճախ, երբ հաճախորդները լսում են արևի միջոցով տաք ջուր ստանալու հնարավորության մասին, առաջին հարցը, որ տրվում է մեզ․ <<Ինչու ընտրել արևային ...

ավելին

«ԷկոՎիլ» արևային ընկերության հերթական մասնաճյուղերի բացումը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը ապահովում է արևային համակարգերի հա...

ավելին

«Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «Էկովիլ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր

Մայիսի 25-ին, «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և  «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր:   ...

ավելին

Երկկողմանի (bifacial) արեվային վահանակներ

Ուսումնասիրությունների համաձայն, երկկողմանի վահանակների օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա: ...

ավելին

Մասաչուսեթս նահանգը կանցնի 100% մաքուր էներգիայի 2035թ․-ին

Նախագիծը արժանացել է նահանգապետ Չարլի Բեյքերի հավանությանը ...

ավելին

Առաջին արեվային համայնքը Եգիպտոսի անապատում

Նախագծի գաղափարն է ստեղծել ճարտարապետական մի լուծում, որը կմիաձուլի շինությունները լանդշաֆտին ...

ավելին

Apple ընկերությունը նախատեսում է 200 մՎտ արեվային կայանի կառուցում Նեվադայում

Արևային կայանը սնուցելու է ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը ...

ավելին

Գեղարքունիքի մարզում 70Մվտ հզորությամբ հողմակայան կկառուցվի

Նախագիծը ֆինանսավորվելու է Միավորված արաբական էմիրությունների կողմից ...

ավելին

Ճապոնիան շուտով կսկսի 13 ՄՎտ արեվային կայանի կառուցումը

Նախագծի հեղինակներն են Etrion և Hitachi High-Technologies ընկերությունները ...

ավելին
?