Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր արդեն հասցրել են կարդալ վաղուց պլանավորած գրքերը, դիտել վաղուց հավաքված ցանկի բոլոր ֆիլմերն ու սիրելի սերիալի բոլոր սեզոնները։ Առաջարկում ենք զբաղմունքների շարք՝ բոլորիդ հետաքրքրություններին համապատասխան։
1․ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նախընտրում եք ռո՞ք, փո՞փ, գուցե էլեկտրոնայի՞ն երաժշտություն։ Վստահ ենք՝ ցանկացած դեպքում կգտնեք ձեր ճաշակին համապատասխան օնլայն միջոցառում։
Էլեկտրոնային երաժշտության սիրահարները կարող են վայելել սիրելի ժանրի ստեղծագործությունները՝ ոչ միայն ուղիղ կապով հետևելով արտիստներին, այլ նաև սեփական սենյակներից միանալով փարթիին։ Հաջորդ այդպիսի «հավաքույթը» տեղի կունենա ապրիլի 4-ին, մանրամասները կարող եք գտնել այս հղումով`https://bit.ly/2UDPB0p:
Իսկ ռոքի սիրահարների համար հայտնի ռուսական ռոք խմբերից БИ 2-ն, չեղարկելով իր համերգային տուրերը, վերջերս՝ մարտի 21-ին ունեցավ օնլայն համերգ՝ հասանելի բոլորին։ Համերգը կարող եք դիտել այս հղումով`https://bit.ly/2JBnRn2:
Եվս մեկ ռուսական ռոք խումբ՝ Сплин-ն էլ անվճար օնլայն համերգ կհեռարձակի ապրիլի 3-ին՝ նույնպես okko.tv կայքի միջոցով։
Եվս մեկ անգամ ստուգեք ձեր սիրելի երաժիշտների սոցիալական էջերն ու կայքերը։ Գուցե նրանք էլ ունենան որևէ օնլայն միջոցառում իրենց երկրպագումների համար։
2. Ընթերցասերների համար
Եթե չեք պատկերացնում Ձեր կյանքն առանց ընթերցանության, բայց արդեն կարդացել եք Ձեր տան բոլորը գրքերը, ու Ձեր գրադարակը պատրաստ չէ ևս 12 օր արտակարգ իրավիճակին դիմանալու համար, ապա կարող եք գտնել լուծումը մեր խորհուրդների մեջ։
Բացի նրանից, որ մի շարք գրախանութներ ավելացրել են առաքման ծառայություն (Երևանում կարող եք օգտվել օրինակ Էպիգրաֆ գրախանութի առաքումից), հայալեզու էլեկտրոնային գրքեր կգտնեք grqamol.am-ում իսկ աուդիոգրքեր կարող եք գտնել grqaser.org կայքում։
Էլեկտրոնային և աուդիոգրքերի ևս մեկ հարթակ է Vlume հավելվածը, որը վճարովի գրքերին զուգահեռ ամեն ամիս հրապարակում է նաև անվճար գրքերի ցանկ։ Հայտնի հրատարակչությունների ներկայացրած գրքերը կգտնեք ինչպես վճարովի, այնպես էլ անվճար առաջարկների շարքում։ Հավելվածում հասանելի են և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն գրքեր։ Հավելվածը հասանելի է
3. Գործարարների համար
Ճգնաժամային իրավիճակում չհայտնվելու համար ուղիներ փնտրում են բոլոր գործարարները։ Նոր լուծուներ, տարբեր բիզնես-սեմինարներից և կոնֆերանսներից հատվածներ կարող եք գտնել, օրինակ, Յութուբում։
Այդ շարքից խորհուրդ ենք տալիս լսել ԷկոՎիլ ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Օխանյանի ելույթը Բիզնես-ստարտ կոնֆերանսի ժամանակ, և ծանոթանալ բիզնեսում արևային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին՝ https://bit.ly/3dPkIOi։
4. Խոհարարների համար (եվ բոլոր նրանց, ովքեր հոգնել են անդադար նույն բանը պատրաստելուց)
Մեկուսացման ընթացքում սպառվե՞լ են Ձեր բաղադրատոմսերը, Դուք հավանաբար դեռ չեք հետևում Heghineh Cooking Show in Armenian վլոգին։ Հեղինեի հետ Դուք կսովորեք նոր բաղադրատոմսեր և խոհարարական նրբություններ ու հաստատ չեք ձանձրանա։
Խոհարարական բազմաթիվ ալիքներ կգտնեք նաև Տելեգրամում։ Դրանցից մեկն էլ Диетические рецепты. Правильное питание ալիքն է, որի հետ ոչ միայն կսովորեք նոր կերակուրներ պատրաստել, այլ նաև կսկսեք սնվել առողջ և օգտակար։
5. Ավելի կտրուկ փոփոխություններ փնտրողների համար
Հոգնե՞լ եք անընդհատ նույն պատերի ներսում փակված մնալուց։
Իսկ եթե փորձե՞ք նոր շունչ հաղորդել Ձեր սենյակին և թարմացնել ինտերյերը։ Այս հարցում Ձեզ օգնության կգան յութուբյան ալիքները, որոնցից մեկն է Fancy Smth-ը՝ իր Loft Project շարքով։
6. Խորհուրդ ենք տալիս բոլորին
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված գլոբալ իզոլացման պայմաններում Երկիր մոլորակը կարծես թե սկսել է թոթափել օդի աղտոտման և վնասակար արտանետումների բեռը։ Մոլորակի էկոլոգիական վիճակի ընդհանուր պատկերին ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել National Geographic-ի «Ջրհեղեղից առաջ» դոկումենտալ ֆիլմը՝ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ։ Ֆիլմը համացանցում հասանելի է անգլերեն և ռուսերեն տարբերակներով։
7. Բնական գիտությունների սիրահարների համար
Սիրո՞ւմ եք ֆիզիկա։ Առաջարկում ենք գտնել Ձեր նախասիրություններին համապատասխան վիդեոնյութեր Физика от Побединского յութուբյան ալիքում և ալիքի հեղինակի հետ ուսումնասիրել տարբեր ֆիզիկական երևույթները։
Ֆիզիկա տնային պայմաններո՞ւմ։ Երեխաներին մատչելի ու հետաքրքիր աղբյուր ենք գտել, որն էլ ներկայացնում ենք Ձեզ։ Ուրախ ժամանցը գիտության հետ համատեղելու հարցում Ձեզ օգնության կգա Ջոզեֆ Հերշերն իր Joseph’s Machines ալիքով:Միայն տեսեք, թե նա ինչպես է լուծում իր կենցաղային խնդիրները ֆիզիկայի և մեխանիկայի օգնությամբ։ Պարզապես ապշելու բան է։
8. Ֆիզիկական ակտիվություն փնտրողների համար
Հիմա, երբ անգամ փողոցում զբոսանքն է սահմանափակված, ֆիզիկական ակտիվությունը հայտնվում է մեծ վտանգի տակ։
1․ Եթե մինչև վերջերս հաճախում էիք մարզասրահ, իսկ հիմա զրկվել եք այդ հնարավորությունից, ապա Թումոյի և Արաբկիրի այգիները Ձեզ համար են։ Այստեղ Դուք կգտնեք մարմնամարզության համար անհրաժեշտ նվազագույն հարմարությունները։ Միայն թե չմոռանաք հետևել անվտանգության կանոններին, ընտրել այգի այցելելու ճիշտ ժամը՝ խուսափելով մարդկային կուտակումներից, կրել ձեռնոցներ և մաքրել ձեռքերն ախտահանիչ միջոցներով։
2․ Կարող եք վերջապես սովորել հեծանիվ քշել։ Իսկ եթե քշել գիտեք, բայց չունեք հեծանիվ, ապա կարող եք օգտվել հեծանվի վարձույթի ծառայություններից՝ հեռախոսի հավելվածների միջոցով։ Այդպիսի հավելվածներից են Mimo Bike-ը և Yerevan Ride-ը, որոնք առաջարկում են հեծանիվներ հենց ձեր տան մոտակայքում։ Ի դեպ՝ նրանց հեծանիվները զինված են նաև արևային վահանակներով։ Good job guys!
Գտա՞ք Ձեր սրտին մոտ զբաղմունքն այս ցանկում։Հետևեք մեզ ֆեյսբուքում և ինստագրամում․ դեռ շատ խորհուրդներ ու ոգեշնչման աղբյուրներ և առաջարկներ ունենք պատրաստած Ձեզ համար։