Xiaomi- ի հաջորդ մեծ նորարարությունը կարող է լինել արևային էներգիայով լիցքավորվող սմարթֆոնները:
Պատկերացրեք, հեռախոսը ձեռքին արևի տակ քայլելիս, ձեր սմարթֆոնը ինքնալիցքավորվում է և այսպիսով ազատում է ձեզ հեռախոսը լարով լիցքավորելու գլխացավանքից:
Ինչպես նշում է LetsGoDigital-ը ՝ Xiaomi-ն արևային էներգիայով լիցքավորվող հեռախոսի արտոնագրի հայտ է ներկայացրել: Այնպես որ չի բացառվում, որ մոտ ապագայում թողարկվեն արևային էներգիայով ինքնալիցքավորվող սմարթֆոններ:
Մոդելը պարզ է իր տեսակի մեջ և նման է մինչ այս թողարկված մյուս սմարթֆոններին: Սակայն, ի տարբերություն դրանց, սմարթֆոնի հետնամասում պարզ երևում է ֆոտովոլտային արևային վահանակ հիշեցնող շերտ, որի միջոցով էլ կլիցքավորվի հեռախոսը: