<<Ավելի քան 1 տասնամյակ ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգիայի ոլորտում՝ ԷկոՎիլն իր առջև նպատակ դրեց արևային էներգիան հասանելի դարձնել Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին՝ նպաստելով էներգետիկ անկախությանը և խթանելով էկոլոգիապես մաքուր ու անվտանգ էներգիայի աղբյուր հանդիսացող տեխնոլոգիաների տարածմանը Հայաստանում։ Այդ նպատակով էլ ԷկոՎիլի հերթական մասնաճյուղը բացվեց Վանաձորում։
Բացման արարողությունը մեկնարկվեց շնորհակալագրերի հանձմամբ։ ԷկոՎիլ արևային համակարգերի ընկերությունը շնորհակալագրեր հանձնեց այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր նպաստել են Վանաձորի մասնաճյուղի բացմանը, որից հետո ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Օխանյանն ու Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը կտրեցին խորհրադնշական կարմիր ժապավենը։
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերությունը ներկայացնում է արևային նոր տեխնոլոգիաներ, հոսանքի ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգեր՝ նախատեսված բնակելի, կոմերցիոն ու արտադրական մասշտաբների ծրագրերի համար։ Ընկերությունն ապահովում է մաքուր, կայուն և անվճար ռեսուրս հանդիսացող արևային էներգիայից սպառողին էլեկտրաէներգիա, տաք ջուր և ջեռուցում մատակարարելու ամբողջական փաթեթ, ներառյալ՝ ☑️խորհրդատվություն, ☑️նախագծում, ☑️տեղադրում, ☑️երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։
ԷկոՎիլը համագործակցելով այս ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների հետ սպառողին ընձեռում է ընտրության լայն հնարավորություն՝ առաջարկելով պրեմիում և ստանդարտ կարգի արևային համակարգեր։ Տարածաշրջանում արևային լուծումներն արդեն իսկ ներդրված են։ Ընկերության մասնաճյուղը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ակտիվացնի դրանց ներգրավվածությունը բնակչության և բիզնես շրջանակներում, որը հնարավորություն կտա քաղաքացիներին և բիզնես կազմակերպություններին կատարել շոշափելի խնայողություններ>>,- մասնավորապես ասվում է ռեպորտաժում։
Թողարկումը կարող եք տեսնել այստեղ՝