Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը ապահովում է արևային համակարգերի հասանելությունը ՀՀ ողջ տարածքում և Արցախում՝ բացելով ներկայացուցչական սրահներ մարզկենտրոններում:
Հունիսի 23-ին բացվեցին «ԷկոՎիլ» արևային ընկերության հերթական մասնաճյուղերը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում:
Հունիսի 23-ին տեղի ունեցավ ընկերության հերթական մասնաճյուղերի բացումը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում: Հանդիսավոր բացմանը ներկա էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով Էկովիլ ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանի հետ կտրեց բացման ժապավենը:
Վերջինս նշեց. «...շատ կարևոր է ԷկոՎիլի նման բարձր որակ ապահովող ընկերության ներկայացուցչական գրասենյակի բացումը Վանաձորում, քանի որ արևային էներգիայից օգտվողների քանակն այնքան է ավելացել, որ ստեղծել է նման պահանջարկ»:
Սրահը եզակի է իր ձևաչափով: Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու հայտնի բրենդներ JA Solar և SunPower ընկերությունների վահանակները և Samil Power և Fronius փոխակերպիչները՝ ավելի պարզ պատկերացնելու համար նրանց աշխատանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է փոխհոսքերի հաշվարկման մասին օրենք (net metering) համաձայն որի`
սպառողը կարող է մատակարարել արևից ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը էլեկտրականցանցին և այն վերցնել ոչ արևային ժամերին՝ տարեկան հնարավոր ավելցուկը վաճառելով էլեկտրական ցանցին՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով:
Այս օրենքը թույլ է տալիս սպառողին ոչ միայն անկախանալ գազի ու լույսի գների տատանումներից և չվճարել արևից ստացած էներգիայի դիմաց, այլև վաճառել ավելցուկը էլեկտրոցանցին:
«Արևային էլեկտրաէներգիայի օգտագործումը լուծում է ևս մեկ շատ կարևոր խնդիր. այն նպաստում է CO2 արտանետումների նվազմանը, քանի որ արևային համակարգերը էլեկտրաէներգիա արտադրելու ամենամաքուր միջոցն են հանդիսանում», - հավելել է Տ. Օխանյանը:
Այս առիթով շնորհակալագրեր հանձնվեցին հրավիրված ֆինանսական և պետական կառույցի ներկայացուցիչներին ԷկոՎիլին աջակցելու համար, ինչպես նաև այն բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ովքեր արդեն իսկ օգտվում են ԷկոՎիլ արևային համակարգերից:
Օրվա կարգախոսն էր՝ օգտագործենք բնությունը բնության համար: