fbpx

Մայիսի 25-ին, «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և  «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր:

 

Կարևորելով արևային էներգիայի ոլորտում որակյալ մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը՝ «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր:

 

 

 

Տնօրեններ՝ Վասպուրակ Կարապետյանն ու Տիգրան Օխանյանը սկիզբ դրեցին մի համագործակցության, որի արդյունքում կրթահամալիրի սաները կունենան հետևյալ հնարավորությունները՝

 

 

 

  • արևային էներգետիկայի ոլորտի դասավանդողների և ուսանողների վերապատրաստում,

  • արևային համակարգերի մոնտաժման աշխատանքների մասնակցություն,

  • սպասարկման և խորհրդատվական գործընթացների մասնակցություն,

  • նախագծերի մշակման գործընթացների մասնակցություն,

  • արևային կայանների շինարարության աշխատանքների մասնակցություն:

 

 

 

Գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ակնկալում են նոր հնարավորությունների ստեղծում, որի արդյունքում կկարողանան ավելի բարձր մակարդակի հասցնել վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի մասնագետների թե՛ պատրաստումը և՛ թե վերապատրաստումը:

«Մինչ համաձայնագրի ստորագրումը մենք համագործակցել ենք Տավուշի մարզում, իրականացրել որոշ ծրագրեր, որին մասնակցել են թե՛ մեր վարպետները և թե՛ մեր աշկերտները: Քանի որ համագործակցությունն անցել է հաջող, և մեզ համար տեսանելի էր պոտենցիալը, որոշեցինք համագործակցությանը տալ համաձայնագրի տեսք»,- նշել է Վ. Կարապետյանը:

 

 

«Կազմակերպությունն ունի ավելի հին փորձ հիդրոէներգետիկայի ոլորտում: Մի քանի տարվա մեջ դարձել ենք հայաստանյան շուկայում առաջատար ընկերություններից մեկը: Ներկայումս իրականացնում ենք բավականին լուրջ նախագծեր և մեծ հույսեր ենք կապում ոլորտի զարգացման հետ: Հաշվի առնելով արևային էներգիայի ռեսուրսի հարստությունը Արցախում և կառավարության խթանիչ քաղաքականությունը՝ որոշեցինք համագործակցել կրթահամալիրի հետ, քանի որ տեղյակ ենք կրթահամալիրի ունեցած բարի համբավի մասին, ինչպես նաև իրազեկված ենք հաստատության բարձր տեխնիկական պատրաստվածության մասին: Ունենք վստահություն, որ, մեր կարողությունները ներդնելով, ինչպես նաև նրանց մասնագիտական փորձը հաշվի առնելով, կարող ենք սպասարկել որակյալ համակարգեր՝ բավարարելով բնակչության որոշ պահանջները»,- ավելացրել է Տ. Օխանյանը: 

 

 

Ինչու՞ ընտրել մոնոկրիստալ վահանակները

  Ո՞րն է մոնոկրիստալ (միաբյուրեղ) և պոլիկրիստալ (բազմաբյուրեղ) արևային վահանակների տարբերությունը: Եթե Ձեզ էլ հետաքրքրեց այս հարցի պատասխանը, ապա շա...

ավելին

Նոր Half-cell վահանակներ՝ շուտով Հայաստանում

  Արևային համակարգերի շուկայում տենդենցները փոփոխվում են բավականին արագ։ Կանխատեսվում է, որ մոտ ապագայում մեծ տարածվածություն կունենան half-cell արևա...

ավելին

Solis - 4 ՄՎտ արեվային էներգիա՝ Walmart ցանցի համար․ Մեքսիկա

  Ֆոտովոլտային փոխակերպիչների ոլորտում համաշխարհային առաջատար Solis (Ginlong Technologies) ընկերությունն այսուհետ կսպասարկի ութ նոր արևային կայան Մեք...

ավելին

Մեկուսացումը վայելելու 8 խորհուրդ բոլորին

Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր արդեն հասցրել են կարդալ վաղուց պլանավորած գրքերը, դիտել վաղուց հավաքված ցանկի բոլոր ֆիլմերն ու սիրելի սերիալի բ...

ավելին

Արևային համակարգերն էլ ավելի մոտ են գյումրեցիներին

Հոկտեմբերի 19-ը մեր օրացույցում տոն օրերի շարքում էր․ բացվեց մեր հերթական արևային մասնաճյուղը՝ Գյումրու սրահը, որը կապահովի Շիրակի մարզի բնակիչներին է...

ավելին

Xiaomi ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՑՔԱՎՈՐՎԵՆ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Xiaomi- ի հաջորդ մեծ նորարարությունը կարող է լինել արևային էներգիայով լիցքավորվող սմարթֆոնները:  ...

ավելին

ԷկոՎիլի արևային համակարգերը ցուցադրված են նաև Արմավիրում

Հուլիսի 26-ին Արմավիր քաղաքում բացվեց «ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերության հերթական սպասարկման սրահը: ԷկոՎիլն իր առջև նպատակ է դրել արևային էներ...

ավելին

Ֆորտունա հեռուստաընկերության անդրադարձը ԷկոՎիլի Վանաձորի մասնաճյուղի բացմանը

<<Ավելի քան 1 տասնամյակ ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգիայի ոլորտում՝ ԷկոՎիլն իր առջև նպատակ դրեց արևային էներգիան հասանելի ...

ավելին

Ինչու ընտրել արեվային ոչ ճնշումային ջրատաքացուցիչ🧐❓

Շատ հաճախ, երբ հաճախորդները լսում են արևի միջոցով տաք ջուր ստանալու հնարավորության մասին, առաջին հարցը, որ տրվում է մեզ․ <<Ինչու ընտրել արևային ...

ավելին

«ԷկոՎիլ» արևային ընկերության հերթական մասնաճյուղերի բացումը Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը ապահովում է արևային համակարգերի հա...

ավելին

Երկկողմանի (bifacial) արեվային վահանակներ

Ուսումնասիրությունների համաձայն, երկկողմանի վահանակների օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա: ...

ավելին

Մասաչուսեթս նահանգը կանցնի 100% մաքուր էներգիայի 2035թ․-ին

Նախագիծը արժանացել է նահանգապետ Չարլի Բեյքերի հավանությանը ...

ավելին

Առաջին արեվային համայնքը Եգիպտոսի անապատում

Նախագծի գաղափարն է ստեղծել ճարտարապետական մի լուծում, որը կմիաձուլի շինությունները լանդշաֆտին ...

ավելին

Apple ընկերությունը նախատեսում է 200 մՎտ արեվային կայանի կառուցում Նեվադայում

Արևային կայանը սնուցելու է ընկերության ինֆորմացիոն բազաների կենտրոնը ...

ավելին

Գեղարքունիքի մարզում 70Մվտ հզորությամբ հողմակայան կկառուցվի

Նախագիծը ֆինանսավորվելու է Միավորված արաբական էմիրությունների կողմից ...

ավելին

Ճապոնիան շուտով կսկսի 13 ՄՎտ արեվային կայանի կառուցումը

Նախագծի հեղինակներն են Etrion և Hitachi High-Technologies ընկերությունները ...

ավելին
?