Ուսումնասիրությունների համաձայն, երկկողմանի վահանակների օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա:
Երկկողմանի (bifacial) արևային վահանակները այլընտարնքային էներգիայի աղբյուրի ողջ ներուժը օգտագործելու լավագույն լուծումն են: Վերջին տարիներին դրանք լայն ճանաչում են ստացել հատկապես Չինաստանում: Երկկողմանի վահանակները, ունենալով գրեթե նույն ստանդարտ չափերը, թույլ են տալիս ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ստանալ:
Ուսումնասիրությունների համաձայն, վահանակի երկու կողմերի օգտագործումը թույլ է տալիս արտադրել 30%-ով ավել էլեկտրաէներգիա: Bloomberg New Energy Finance-ը կանխատեսում է, որ մինչև 2020 թվականը միջազգային շուկայում այլընտրաքային էներգիայի տեղադրումները՝ կենտրոնանալով երկկողմանի վահանակների օգտագործման վրա, կարող են հասնել մինչև 15 ԳՎ-ի:
Երկկողմանի արեվային վահանակներ
Ի տարբերություն ստանդարտ վահանակի, երկկողմանի արևային վահանակները հակառակ երեսին չունեն ալյումինե հիմք, ինչի շնորհիվ այդ կողմը նույնպես կլանում է արևի ճառագայթները և արտադրում է էլեկտրաէներգիա:
Շուկայում երկկողմանի արևային վահանակներն ավելի թանկ են, սակայն մասնագետները փնտրում են հումքի ընտրության առավել հասանելի միջոցներ՝ վահանակի գինը իջեցնելու նպատակով:
Պանելների ստեղծման սկզբնական ժամանակահատվածում վահանակների արտադրողականությունը ավելանում էր միմիայն 10%-ով: Արտադրողականության ավելի բարձր ցուցանիշ ստանալու գործընթացն իրենց վրա վերցրեցին Սինգապուրի արևային էներգիայի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները: Համագործակցելով Գերմանիայի Konstanz արևային էներգիայի միջազգային հետազոտական կենտրոնի հետ՝ նրանց հաջողվեց ստանալ առավել երկարակյաց և մեծ արտադրողականություն ապահովող երկկողմանի վահանակներ:
Այսպիսով վահանակը, կլանելով արևի ճառագայթները թե՛ առջևի և թե՛ հետևի կողմերով, ապահովում է 22-30% արտադրողականություն: Վահանակը ծածկված է կրկնակի մեկուսիչ ապակիով, ինչի շնորհիվ բջիջի օգտագործման ժամկետը հասնում է մինչև 30 տարի:
Երկկողմանի վահանակները տեղադրելու մի քանի տարբերակ կա: Եթե տեղադրումը կատարվում է հողի վրա` հորիզոնական դիրքով, ապա վահանակի հետևի մասը կլանում է հողից անդրադարձող ճառագայթները:
Տեղադրման մյուս տարբերակը վահանակի ուղղահայաց տեղադրումն է, որի դեպքում նրա երկու կողմերը կլանում են նաև արևի ուղիղ ճառագայթները՝ արևի շարժմանը համընթաց:
Վահանակի մյուս երեսից առավելագույն ճառագայթներ ստանալու նպատակով վահանակները տեղադրում են միմյանցից ոչ շատ հեռու՝ միջինում 20-50սմ հեռավորության վրա, ինչի շնորհիվ կլանվում են նաև երկրորդ վահանակից անդրադարձող ճառագայթները: Առավելագույն արդյունավետություն ստանալու նպատակով՝ տեղադրման տարածքի մակերեսը ներկում են սպիտակ գույն:
Վահանակի ուղղահայաց տեղադրումը հարմար է նրանով, որ այն չի զբաղեցնում մեծ տարածք և ձյան կամ ավազի առկայությունը ոչ մի կերպ չեն խանգարում արտադրողականությանը: Այս դեպքում պանելները պետք է ուղղված լինեն հյուսիսից դեպի հարավ:
Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են վահանակները դասավորել հորիզանական դիրքով, խորհուրդ է տրվում պանելների միջակայքում տեղադրել արտացոլող համակարգ, որի միջոցով ճառագայթները կուղղորդվեն վահանակի հետնամաս և նվազագույնի կհասցնեն էներգիայի կորուստը:
Ի դեպ երկկողմանի վահանակները սկսել են օգտագործվել դեռ 20-րդ դարում՝ տիեզերքում:
Այս վահանակները հրաշալի լուծում կարող են դառնալ հատկապես գյուղատնտեսություն վարող անձանց համար, քանի որ համակարգը հնարավորություն է տալիս վահանակները տեղադրել հողից այնքան բարձր հեռավորության վրա, որ հնարավոր լինի միաժամանակ մշակել հողը: Ստացվում է 2-ը 1-ում լուծում:
Երկկողմանի վահանակները սեփական տների դեպքում կարող են ծառայել նաև որպես ցանկապատ՝ ինչպես պատկերված է վերևի նկարում:
Էկովիլը ներկայացնում է միջազգային շուկայի առաջատար JA Solar և SunPower արևային ընկերությունների երկկողմանի արևային վահանակները: Ցանկության դեպքում մեր արևային մասնագետները կարող են հաշվարկել ձեր տարածքին համապատասխան արևային համակարգի հզորությունն ու արտադրողականությունը, անհրաժեշտ է միմիայն դիմել մեզ: