fbpx
Էներգոաուդիտ

Արևային համակարգերը հանդիսանում են էներգախնայողության ընդամենը մի մասը. EcoVille-նիրականացնում է նաև ամբողջական էներգոաուդիտ, որը հնարավորություն է տալիս խնայել գումար՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը։ Ընկերության էներգոաուդիտորներն օգտագործում են հնարավոր բոլոր ռացիոնալ տարբերակներն ու միջոցները՝ էներգիայի սպառումն օպտիմալացնելու,  շահագործման արդյունավետությունն ավելացնելու, CO2 արտանետումները նվազեցնելու և,  վերջապես՝ գումար խնայելու համար:

 

Թե՛ առևտրային և թե՛ տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի հաշիվները ամսական ծախսերի մեջ մեծ մաս են կազմում (ինչպես երևում է պատկերում)։ Այսպիսով որպեսզի լինել կայուն և մրցունակ, շատ կարոր է նվազեցնել Էլեկտրաէներգիայի սպառման վրա կատարվող ծախսերը։ Այստեղ օգնության է գալիս էներգոաուդիտը․ սա մի գործիք է, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ հասկանալ սպառման մակարդակի վրա ազդող բոլոր գործոնները, հայտնաբերել խնայողության հնարավորությունները և համակարգի թերությունները, և վերջապես, իրականացվելիք միջոցառումների ֆինանսական հիմնավորումները։

 

  Այն իրականացվում է շինություններում կամ արդյունաբերական պրոցեսներում էլ․ էներգիայի սպառման վրա ազդող գործոնների ուսումնասիրմամբ և վերլուծությամբ։ Նպատակը սպառման վրա կատարվող ծախսերի նվազեցումն է, ինչպես նաև սպառողի հարմարավետության մակարդակի բարձրացումը։ Մյուս կողմից, որը ոչ պակաս կարևոր գործոն է, էներգիայի արդյունավետ օգտագործումը նվազեցնում է վնասակար արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ նպաստելով գլոբալ տաքացման պրոցեսի դանդաղեցմանը։

 

 Էներգոաուդիտը մեր կազմակերպության մասնագետի կողմից սկսվում է ուսումնասիրվող օբյեկտի վերաբերյալ համապատասխան տվյալների հավաքագրմամբ։ Հետո նա այցելում է տեղանք, հարց ու պատասխանի միջոցով կառավարչից և այլ շահագրգիռ անձանցից ստանում է սպառման յուրահատկությունների նկատմամբ տեղեկատվություն, ուսումնասիրում է լուսավորությունը, օդափոխության, ջեռուցման, սառեցման, օդի կոմպրեսորների, ջրի սպառման սարքավորումների և էներգիա սպառող այլ համակարգերը։ Նաև չափում է ջերմաստիճանները, ճնշումները, լուսավորության մակարդակները և հավաքում հաշիվները սպառման յուրահատկությունները հասկանալու համար։

 

Երկրորդ փուլում աուդիտի հաշվետովություն է պատրաստվում և ներկայացվում է սպառողին։ Դա մանրակրկիտ պատրաստված նախագիծ է, որին հետևելու արդյունքում կարող են էապես նվազեցվել էլ․ էներգիայի վրա կատարվող ծախսերը։ Հաշվետվությունը պարունակում է շինության էներգասպառող համակարգերի մանրամասն նկարագրություն, էլ․ էներգիայի հաշվեկշիռ և հնարավոր էներգախնայող միջոցառումների մասին ներկայացում։

 

Նրանից հետո, երբ սպառողը ընդունում է և որոշում հետևել հաշվետվության մեջ նշված ցուցումներին, մեր կազմակերպությունը առաջարկում է իր ծառայությունը այդ միջոցառումները իրականացնելու ուղղությամբ՝ շինարարությունից մինչև ինժեներական համակարգերի տեղադրում և բարելավում։

?