fbpx

Տասնամյակից ավելի փորձ վերականգնվող էներգետիկայի ոլորտում

EcoVille-ը հանդիսանում է  Ost group ընկերության անդամը, որը 2004 թ-ից իր գործունեությունը կենտրոնացնելով շինարարության, ինչպես նաև ջրային ռեսուրսներից ստացվող էներգիայի վրա: Ost group-ն այսօր ունի թվով 8 ՓՀԷԿ֊եր՝ ընդհանուր 30 մՎտ դրվածքային հզորությամբ՝ ապահովելով ≈ 55 մլն կՎտ/ժամ տարեկան արտադրանք։

Լավագույն գին/որակ հարաբերակցություն՝ շինարարարական մեծ փորձի, սեփական շինարարական նյութերի արտադրության եվ տեխնիկական բազայի շնորհիվ

Հանդիսանալով Ost group-ի անդամ ընկերություն՝ մենք ունենք բացառիկ հնարավորություն աշխատանքների ընթացքում օգտագործել  շինարարական նյութերի և տեխնիկայի սեփական ռեսուրսներ, ինչի շնորհիվ կարողանում ենք առաջարկել շուկայում լավագույն գին/որակ հարաբերակցությունը։  

Սպասարկման եվ հետսպասարկման բարձր որակ, գնված արտադրանքի մշտական մոնիթորինգ եվ վերլուծություն

Մեզ համար առաջնային են մեր հաճախորդի պահանջներն ու գոհունակությունը։  Այդ նպատակով մեր մասնագետները յուրաքանչյուր նախագծում առաջարկում են հաճախորդի համար բացառապես ամենաարդյունավետ արտադրողականությունն ապահովող ճշգրիտ և ինդիվիդուալ լուծումներ։ Տեղադրումից հետո իրականացվում են մշտական մոնիթորինգ և վերլուծություն, որի շնորհիվ երաշխավորվում է համակարգի արդյունավետ, ապահով և երկարաժամկետ օգտագործումը։

Պրեմիում կարգի արևային համակարգերի տեղադրում. հուսալի եվ բացառիկ համագործակցություն ոլորտի TIER1 դասակարգված ընկերությունների հետ

Մենք համագործակցում ենք արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային արևային համակարգեր արտադրող-մատակարարող աշխարհի առաջատար ընկերությունների հետ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով, արդյունավետությամբ, երաշխիքներով և հուսալիությամբ:

Լայն սպառման դեպքում առաջարկում ենք առավել մատչելի տարբերակներ և ճկուն վճարային համակարգ։

 

☼JA Solar ընկերությունը համաշախարհային առաջատար ընկերություններից է, որը 2018 թ․ի դրությամբ ունի ավելի քան 27 ԳՎտ հզորությամբ արտադրանք։ Ընկերության կողմից տրվում է 12 տարվա երաշխիք։

 

☼SunPower ամերիկյան առաջատար ընկերությունը արտադրում է պրեմիում կարգի, բարձր արդյունավետությամբ ֆոտովոլտային արևային վահանակներ՝25 տարվա բացառիկ երաշխիքով։ 

 

☼Fronius International ընկերությունը արտադրում  է  արևային ինվերտորներ Ավստրիայում՝ մինչև 20 տարի երաշխիքային ժամկետով։ 2017թ-ին ճանաչվել է №1 լավագույն արևային ինվերտորները:

 

☼Samil Power  ընկերության բարձրորակ արևային ինվերտորներ՝ արտադրողի կողմից տրվող մինչև 25 տարի երաշխիքային ժամկետով:

 

☼Risen Solar Technology ընկերությունը արտադրում  է  բարձրորակ արևային վահանակներ՝ մինչև 12 տարի երաշխիքային ժամկետով։

Մեծ ծավալով պատվերների իրականացում կարճ ժամկետներում

Մենք առաջարկում ենք լուծումներ ոչ միայն բնակելի տարածքների այլ նաև բիզնես գործունեություն վարող շինությունների համար։ Ունենալով սեփական ռեսուրսներ և որակավորված աշխատակազմ՝ մենք կարող ենք միաժամանակ իրականացնել ցանկացած ծավալի պատվերներ՝ ամենաբարձր որակով և կարճ ժամկետներում։

Փորձառու ԵՎ որակավորված թիմ, բարձրակարգ մասնագետներ

Մեր ընկերությունը լուրջ ռեսուրսներ է օգտագործում իր մասնագետների որակավորման բարձրացման համար: Կարճ ժամկետներում մեզ հաջողվել է ձևավորել վերականգնվող էներգետիկայի ոլորտում բարձրակարգ մասնագետներից բաղկացած պրոֆեսիոնալ թիմ, որը փայլուն կերպով զարգանում և կատարելագործվում է՝ ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներին համընթաց։

 

Մեր ինժեներները վերապատրաստվել են Ավստրիայում, ինչի արդյունքում մատուցում են որակյալ և ապահով ծառայություն։

Առաջնային դարձնելով ձեր անվտանգությունը՝ մենք կատարում ենք պարտադիր հողանցում

Մեզ համար առաջնային է Ձեր անվտանգությունը, այդ իսկ պատճառով մենք պարտադիր պայմանով իրականացնում ենք համակարգի հողանցում: Այս եղանակով դուք ապահովագրվում եք էլեկտրական հոսանքից վնասվելու հավանականությունից։

Հակասառեցման և ավտոմատացման համակարգերի պարտադիր տեղադրում

Մենք կատարում ենք ջրատաքացման արևային համակարգի խողովակաշարի հակասառեցման այնպիսի համակարգի միացում, որի արդյունքում համակարգն ինքն է կարգավորվում ցուրտ և տաք պայմաններում՝ առանց հաճախորդի միջամտության անհրաժեշտության։

 
 
?