EcoVille Solar ընկերությունը այսուհետ Շվեյցարիայում է:
EcoVille Solar-ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկայում։ Տարիների հաջող գործունեությունից հետո ընկերությունը պաշտոնապես բացեց իր նոր մասնաճյուղը Շվեյցարիայում։
Նոյեմբերի 22-ին կայացավ EcoVille Solar-ի նոր մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ, գործընկերներ և էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ընդգծվեց, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է արևային էներգիայի տեխնոլոգիաները եվրոպական շուկայում ավելի հասանելի դարձնելու համար։
EcoVille Solar-ի թիմը համոզված է, որ Շվեյցարիայում գործունեությունը կբացի նոր հնարավորություններ արևային էներգիայի կիրառման համար։ Ընկերությունը մտադիր է ներդնել իր բազմամյա փորձն ու նորարարական լուծումները՝ ապահովելով բարձր արդյունավետությամբ արևային վահանակներ, էներգախնայող համակարգեր և տեխնիկական սպասարկում։
EcoVille Solar-ը մշտապես ձգտում է զարգացնել վերականգնվող էներգիայի շուկան և խթանել էներգաարդյունավետ լուծումները։ Շվեյցարիայի մասնաճյուղը նախատեսում է համագործակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ՝ զարգացնելով արևային էներգիայի կիրառությունը ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերական ոլորտում։
EcoVille Solar-ի ընդլայնումը ևս մեկ վկայություն է այն մասին, որ վերականգնվող էներգիայի պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում։ Ընկերությունը պատրաստ է շարունակել իր առաքելությունը՝ մատուցելով որակյալ ծառայություններ և նպաստելով կայուն էներգետիկ զարգացմանը։
EcoVille Solar ընկերությունը այսուհետ Շվեյցարիայում է
EcoVille Solar ընկերությունը այսուհետ Շվեյցարիայում է
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Կայքը գտնվում է փորձարկման փուլում