077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    «Էկոանկյունը» շարունակվում է Գործարար ալիքի եթերում

    October 10, 2023 | ԷկոՎիլ

    «Էկոանկյունը» շարունակվում է Գործարար ալիքի եթերում

    Արևային էլեկտրակայանները ավելացնում են իրենց հասցեները:
    Հետաքրքիր և հուսադրող է այն, որ ոլորտին ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև բիզնեսները:
    Սա վստահաբար գոհացնող այլընտրանք է:
    Էներգետիկ բացերը լրացնելու այս միտումը խոստանում է ավելի լավ վաղվա օր:
    Իհարկե խոչընդոտները կան, բայց դրանք ավելի են մոտիվացնում և օգնում շարժվել դեպի առաջ:

    «Էկոանկյուն»

    Արևային տեխնոլոգիաների տեղադրման աճը մեծանում է, գինը՝ ոչ. «Էկոանկյուն»։
    «Էկոանկյուն» հաղորդման նոր եթերաշրջանի առաջին թողարկումը։

    «Էկոանկյունը» շարունակվում է Գործարար ալիքի եթերում

    Հայ հասարակության մոտ ձևավորված որոշակի մտածողությունը խանգարում է արագ ընդունել փոփոխությունները:
    Դա սկսել է մեզ վնասել, քանի որ նորարությունը թելադրում է իր հետ համաչափ քայլ:
    Խնդիրը այնտեղ է, որ մարդիկ չունեն վստահության բազա, սակայն սա ժամանակի խնդիր է:
    Բայց վստահաբար 8 տարվա ջանքը իզուր չի անցնելու, և մենք այլև այլընտրանք դիտարկելու ենք արևայինը:
    Հայաստանը շատ շուտով կորդեգրի «արևային անկախության» ճանապարհը. «Էկոանկյուն»
    Էկոանկյուն» հաղորդաշարի երկրորդ թողարկմանը Կարեն Գրիգորյանը հյուրընկալել է ճարտարապետ և ինտերիեր դիզայներ Միքայել Կարսյանին:
    Մասնագետն անդրադարձել է Էկոշինարարությանը, արևային կայանների կիրառմանը ճարտարապետության մեջ, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կարևորությանը:

    Անցումը էկո-կյանքին ենթադրում է շերտային և փուլային փոփոխություն: Էկովիլ հաղորդաշարի հերթական հյուրը ոչ միայն զբաղվում է թելերի էկո արտադրությամբ, այլ նաև փորձում է խնայել ու բնությանը «լավություն անել»: Արևային կայանի տեղադրումը դրա լավագույն լուծումն է: Խնդիրները քիչ կլինեն, եթե գտնես վստահելի ընկերություն, որը հնարավորինս պատասխանատու և պատրաստակամ է սպասարկման հարցում:

    Բնությունը սիրելով մարդը իր մեջ ամփոփում է համամարդկային գաղափարները:
    Բայց սովորել սիրել կարող ենք միայն օրինակով:
    Հրաչուհի Միրզոյանը, ով ոլորտի փորձագետ է, վստահ է, որ սեփական օրինակն ամենալավ աշխատող մեթոդներից է:
    Անցումը էներգախնայող սարքավորումներին պետք է առաջնահերթություն դառնա յուրաքանչյուր ընտանիքի համար:
    Հաջորդը աղբի տեսակավորումն է, բայց մենք դեռևս թերանում ենք. չկան համապատասխան գործարաններ, հետևաբար այս գործընթացը հաճախ դառնում է անիմաստ գործ:

    Էկո կրթությունն ու իրազեկումը վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել:
    Մարդիկ ինֆորմացված են, տեղեկատվությունը հասանելի, հետևաբար առաջընթաց է գրանցվում:
    Իհարկե, եթե խոսենք օրինակ աղբի տեսակավորման մասին, ապա դեռևս չենք հասել այդ գիտակցությանը:
    Սրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, գործարաններ:
    Յուրաքանչյուր տուն պիտի դառնա աղբի տեսակավորման մշակույթի կրող, ինչը դեռևս չի հաջողվում իրականացնել:

    Ապրանքի սպառում և վերջ:
    Հայաստանը շարունակում է մնալ գծային այն քաղաքականության մեջ, որը չի ենթադրում թափոնների լիարժեք վերամշակում:
    Այս ամենի արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը բավականին խնդիրներ է առաջացնում, որի համար զգալի լուծում կարող է ապահովել հենց այլընտրանքային էներգիայ: Այստեղ մեծ կարևորություն ունի իրազեկումը, որը շղթայի լիարժեքության կարևոր բաղադրիչն է:

    Արվեստ-բնություն կապը ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել, նույնիսկ թվային արվեստում:
    Կա մարդ, որը գալիս է հենց բնությունից:
    Այստեղ կա ձգտում ամեն ինչ ստեղծել մարդու համար, ինչը պատճառահետևանքային կապով ապացուցում է` ուրեմն նաև բնության համար:

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում