077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ
    Փոխակերպիչ / Ինվերտոր

    Փոխակերպիչ / Ինվերտոր

    Մենք ներկայացնում ենք միջազգային բարձր որակավորում ունեցող Fronius և Solis ընկերությունների փոխակերպիչները

    Ինչպես է այն աշխատում

    Բոլոր արևային համակարգերն աշխատում են նույն սկզբունքով: Նախ արևային վահանակներն արևի էներգիան վերածում են հաստատուն (DC) հոսանքի, իսկ արևային ինվերտորն այն փոխակերպում է փոփոխականի (AC) , որն էլ հնարավոր է լինում օգտագործել կենցաղում:

    Մենք ներկայացնում ենք 3 տեսակի արևային փոխակերպիչներ`

    • ՑԱՆՑԱՅԻՆ (ON-GRID)

      Այս համակարգերը մարտկոցի կարիք չունեն, քանի որ աշխատում են էլեկտրական ցանցին համակցված:

    • ՑԱՆՑԻՑ ԱՆՋԱՏ (OFF-GRID)

      Off-grid (ցանցից անջատ) արևային ինվերտորը, ի տարբերություն ցանցայինի, միացված չէ էլեկտրական ցանցին և աշխատում է դրանից անկախ։

    • ՀԻԲՐԻԴ

      Հիբրիդ արևային ինվերտորը On-grid և Off-grid համակարգերի ամբողջական տարբերակն է։

    ՑԱՆՑԱՅԻՆ (ON-GRID) ՓՈԽԱԿԵՐՊԻՉՆԵՐ

    On-grid (ցանցային) արևային փոխակերպիչներն ամենահաճախն են օգտագործվում տներում կամ բիզնեսում: Այս համակարգերը մարտկոցի կարիք չունեն, քանի որ աշխատում են էլեկտրական ցանցին համակցված:

    Հենց այս համակարգի ընտրությունն էլ թույլ կտա Ձեզ Ձեր կայանի ավել արտադրած էլեկտրաէներգիան կուտակել էլեկտրացանցում՝ հետագայում օգտագործելու նպատակով:

    Իսկ շնորհիվ Հայաստանում գործող փոխհոսքերի հաշվարկման մասին օրենքին (net metering)` «․․․ սպառողը կարող է մատակարարել արևից ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը էլ․ցանցին և այն վերցնել ոչ արևային ժամերին՝ տարեկան հնարավոր ավելցուկը վաճառելով էլեկտրական ցանցին՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով»:

    • Ավելի մեծ գումար խնայելու հնարավորություն
    • Առավել պարզ և հեշտ տեղադրվող/ կարգավորվող համակարգ
    • Ավել արտադրված հոսանքի կուտակում ՀԷՑ-ում
    • Ավել արտադրված բայց չօգտագործված էլկեկտրաէներգիան ՀԷՑ-ին վաճառելու հնարավորություն
    • Առավել մատչելի համակարգ
    Փոխակերպիչ / Ինվերտոր - 1
    Փոխակերպիչ / Ինվերտոր - ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերություն
    ՑԱՆՑԻՑ ԱՆՋԱՏ (OFF-GRID) ՓՈԽԱԿԵՐՊԻՉՆԵՐ

    Off-grid (ցանցից անջատ) արևային ինվերտորը, ի տարբերություն ցանցայինի, միացված չէ էլեկտրական ցանցին և աշխատում է դրանից անկախ։

    Այն ունի մարտկոց, որի մեջ կուտակում է արևից փոխակերպված էներգիան, և արևի բացակայության ժամանակ էներգիան ավտոմատ մատակարարվում է կուտակիչ մարտկոցից։

    Այս համակարգերն օգտագործվում են այնպիսի տնտեսություններում, որտեղ հասանելիություն չկա էլեկտրական ցանցին: Մարտկոցի հզորությունն ընտրվում է պահանջված հզորությանը համապատասխան:

    • Անկախություն Էլեկտրական ցանցից ստացվող
      էլեկտրաէներգիայից
    • Ավել արտադրված հոսանքի կուտակում մարտկոցում
    • Հնարավոր է օգտագործել այնպիսի տեղանքներում, որտեղ ՀԷՑ-երը հասանելի չեն
    ՀԻԲՐԻԴ ՓՈԽԱԿԵՐՊԻՉՆԵՐ

    Հիբրիդ արևային ինվերտորը On-grid և Off-grid համակարգերի ամբողջական տարբերակն է։ Միժամանակ միացված լինելով ՀԷՑ-ին և ունենալով կուտակիչ մարտկոց այն կարողանում է արևից ստացվող էլեկտրաէներգիան մատակարարել թե՛ էլեկտրական ցանցին և թե՛ կուտակել մարտկոցում։ Էլեկտրական ցանցի աշխատանքի խափանման դեպքում էլեկտրաէներգիան շարունակում է մատակարարվել մարտկոցից։

    Այս համակարգերը նախատեսված են այնպիսի տնտեսությունների համար, որտեղ էլեկտրաէներգիայի ժամանակավոր բացակայությունն անգամ ցանկալի չէ և մեծ ֆինանսական կորուստի պատճառ կարող է դառնալ:

    • Ապահովում է առավել բարձր ՕԳԳ
    • Առավել դիմացկուն Է
    • Ապահովում է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում անկախ պայմաններից
    • Ավել արտադրված հոսանքի կուտակում ՀԷՑ-ում և մարտկոցում
    • Ավել արտադրված բայց չօգտագործված էլկեկտրաէներգիան ՀԷՑ-ին վաճառելու հնարավորություն
    Փոխակերպիչ / Ինվերտոր - ԷկոՎիլ

    Գործընկերներ

    Դե ինչ պատրաստ
    եք խնայել,
    կապվեք մեզ հետ

    Առկա տեսականին

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում