+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Բիզնեսի համար

    Արևային էներգիան խելացի բիզնեսի ընտրությունն է
    - 100% Վերականգնվող էներգիա
    - Անկախացում էլեկտրաէներգիայի գնի տատանումներից
    - Ներդրման արագ հետգնում՝ 3.5-ից 6 տարի
    - Կանաչ բիզնեսի տարբերանշանի ձեռքբերում

    Առավելություններ

    Արևային ջրատաքացման համակարգեր

    Ընտրելով արևային ջրատաքացման համակարգեր՝ դուք կստանաք՝

    • Տաք ջրի սպառման կոմունալ վճարների զրոյացում
    • Հետգնման անհամեմատ կարճ ժամկետներ՝ 1.5-ից 3 տարի
    • Կանաչ բիզնես վարկավորում՝ փաստացի 7.5% տոկոսադրույքով և 20% քեշբեքի հնարավորությամբ
    • Սեփական գույքի արժեքի բարձրացում
    • Կանաչ բիզնեսի տարբերանշանի ձեռքբերում

    Արևային ջրատաքացման համակարգերը բազմաթիվ ձեռնարկատերերի համար դարձել են ֆենոմենալ ներդրում: Օրինակ՝ հյուրանոցային արդյունաբերության մեջ էներգիայի սպառման մեծ մասը գալիս է պարզապես տաք ջուր արտադրելուց, պատկերացրեք, թե որքան կկազմի ընկերության խնայողությունը:
    Էներգիայի ծախսի նվազումը միայն մեկն է այն պատճառներից, որն ամբողջ աշխարհում ձեռնարկատերերին ուղղորդում է ընտրել արևային ջրատաքացման համակարգեր:

    Արևային ֆոտովոլտային համակարգեր

    Արևային ֆոտովոլտային համակարգերն ընձեռում են ձեր բիզնեսին մի շարք առավելություններ՝

    • Հոսանքի կոմունալ վճարների նվազեցում մինչև 0 դրամ
    • Անկախացում էլեկտրաէներգիայի գների տատանումներից
    • Ներդրման արագ հետգնում՝ 3.5-ից 6 տարի
    • Հուսալի և ինդիվիդուալ լուծումներ՝ գին-որակ լավագույն հարաբերակցությամբ
    • Սեփական գույքի արժեքի բարձրացում
    • Կանաչ բիզնեսի տարբերանշանի ձեռքբերում

    Ստեղծեք ամուր հիմքեր Ձեր ընկերության ապագայի համար՝ օգտվելով արևային համակարգերից: Կատարելով ներդրում այսօր՝ Դուք ստեղծում եք Ձեր ապագայի զարգացման նախադրյալները:

    0
    և ավել բիզնեսներ խնայում
    են մեզ հետ
    0
    դր
    Խնայված հոսանքի
    գումար
    0
    Տարվա փորձ
    0
    և ավել աշխատակից ողջ ՀՀ-ում

    ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

    Տեղադրելով արևային համակարգ՝ Ձեր ընկերությունը երաշխավորվում է ընդմիշտ իջեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը:

    Արևային էներգիան անսպառ և անվճար ռեսուրս է, որն անկախացնում է Ձեր բիզնեսը էլեկտրաէներգիայի կոմունալ վճարների թանկացումներից: Արևային համակարգերի ձեռքբերման համար գործում է հատուկ ֆինանսավորում, ինչի շնորհիվ Դուք ստանում եք անհամեմատ կարճ հետգնման ժամկետ՝ առաջին իսկ ամսից վճարելով ավելի քիչ քան ձեր հոսանքի ծախսն է, այսպիսով հենց սկզբից խնայելով մինչև 30%, իսկ հետգման ժամկետից հետո՝ մինչև 100%:

    Անվճար Տաք Ջուր

    Ձեր բիզնեսն ունի տաք ջրի մեծ ծավալների պահա՞նջ, ցանկանո՞ւմ եք ունենալ մեծ խնայողություն և ձեր ընկերությունն ավելի կայուն դարձնել: Ուրեմն արևային ջրատաքացման համակարգերի ձեռքբերումը ճիշտ ընտրություն է ձեզ համար:
    Օգտագործելով արևային ջրատաքացման համակարգեր՝ ձեր բիզնեսը երաշխավորվում է խնայելու տաք ջրի սպառման համար նախատեսված ծախսերի մինչև 100%ը:

    Ներդրողների համար

    Եթե ցանկանում եք ստեղծել բիզնես ցածր ռիսկայնությամբ, որը կապահովի ձեզ համար երկարաժամկետ եկամուտ, ապա արևային կայանի տեղադրումը արդյունաբերական նպատակով հենց ձեզ համար է: Դուք կունենաք սեփական էլեկտրակայան, որը կիրականացնի նույն գործառույթը, ինչ ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները կամ հողմակայանները․ այսինքն Ձեր կայանի արտադրած էներգիան կվաճառեք բաշխիչ ցանցերին: Ձեզ անհրաժեշտ է միայն դիմել, իսկ մենք կհաշվարկենք, կնախագծենք և կիրականացնենք կայանի կառուցման ամբողջական գործընթացը ուղղորդելով ձեզ ֆինանսավորման և փաստաթղթավորման հարցերում։

    Ֆինանսավորում

    Կանաչ բիզնես վարկավորում արևային համակարգերի ձեռքբերման համար
    Սկսած 7.5 % փաստացի տոկոսադրույքից
    Մինչև 9 տարի մարման ժամկետ
    20% քեշբեքի հնարավորություն

    Սկսեք խնայել առաջին իսկ ամսից՝ վճարելով ավելի քիչ, քան կոմունալ վճարներն են։

    Ձեր լավագույն արևային գործընկերը

    Տեղադրելով ԷկոՎիլի արևային համակարգ՝ դուք կստանաք արևային էներգիայի ամենախելացի լուծումը՝ հարմարեցված ձեր ինդիվիդուալ պահանջներին: Ունենալով ավելի քան 30 տարվա փորձ շինարարության և էներգետիկայի ոլորտներում մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ անվճար խորհրդատվություն և օգնել ձեռք բերել արևային համակարգ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ դպրոցների, մանկապարտեզների և այլ հասարակական օբյեկտների համար:

    • Ձկնաբուծարաններ
    • Գազալցակայաններ
    • Ավտոտեխսպասարկման սրահներ
    • Խոշոր առևտրային ձեռնարկություններ
    • Կրթական հաստատություններ
    • Արտադրամասեր /խմիչք, սնունդ, քաղցրավենիք․ տեքստիլ, մետաղ, քար և այլն/
    • Հյուրանոցներ/հյուրատներ
    • Հասարակական օբյետներ
    • Պանրագործարաններ
    • Սպորտային ակումբներ
    • Թռչնաբուծարաններ
    • Արդյունաբերական նշանակության կայաններ

    Մենք առաջարկում ենք անհատական և գին-որակ հարաբերակցության արդյունավետ լուծումներ, որը կօգնի ձեր ընկերությանը արագ և հեշտ անցում կատարել արևային էներգիային:
    ԷկոՎիլը ներկայացնում է միջազգային շուկայի առաջատարներ՝ JA Solar, SunPower, Fronius և Solis ընկերությունների տեխնոլոգիաներ: Ընտրելով մեզ դուք ընտրում եք ձեր բիզնեսի մաքուր և կայուն էներգետիկ ապագան:

    • Անվճար խորհրդատվություն և տեղազննում
    • Սմարթ նախագծում և նախահաշվի տրամադրում
    • Արևային կայանի տեղափոխում և տեղադրում
    • Ֆինանսավորման գործընթացի աջակցություն
    • Փաստաթղթավորման գործընթացի աջակցություն
    • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

    Տեսնել Համակարգերը Լրացնել Հայտ

    Մեր գործընկերները

    Իրականացված նախագծեր

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում