Բիզնեսի համար
Արևային էներգիան խելացի բիզնեսի ընտրությունն է
- 100% Վերականգնվող էներգիա
- Անկախացում էլեկտրաէներգիայի գնի տատանումներից
- Ներդրման արագ հետգնում՝ 3.5-ից 6 տարի
- Կանաչ բիզնեսի տարբերանշանի ձեռքբերում
Արևային էներգիան խելացի բիզնեսի ընտրությունն է
- 100% Վերականգնվող էներգիա
- Անկախացում էլեկտրաէներգիայի գնի տատանումներից
- Ներդրման արագ հետգնում՝ 3.5-ից 6 տարի
- Կանաչ բիզնեսի տարբերանշանի ձեռքբերում
Ընտրելով արևային ջրատաքացման համակարգեր՝ դուք կստանաք՝
Արևային ջրատաքացման համակարգերը բազմաթիվ ձեռնարկատերերի համար դարձել են ֆենոմենալ ներդրում: Օրինակ՝ հյուրանոցային արդյունաբերության մեջ էներգիայի սպառման մեծ մասը գալիս է պարզապես տաք ջուր արտադրելուց, պատկերացրեք, թե որքան կկազմի ընկերության խնայողությունը:
Էներգիայի ծախսի նվազումը միայն մեկն է այն պատճառներից, որն ամբողջ աշխարհում ձեռնարկատերերին ուղղորդում է ընտրել արևային ջրատաքացման համակարգեր:
Արևային ֆոտովոլտային համակարգերն ընձեռում են ձեր բիզնեսին մի շարք առավելություններ՝
Ստեղծեք ամուր հիմքեր Ձեր ընկերության ապագայի համար՝ օգտվելով արևային համակարգերից: Կատարելով ներդրում այսօր՝ Դուք ստեղծում եք Ձեր ապագայի զարգացման նախադրյալները:
Տեղադրելով արևային համակարգ՝ Ձեր ընկերությունը երաշխավորվում է ընդմիշտ իջեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը:
Արևային էներգիան անսպառ և անվճար ռեսուրս է, որն անկախացնում է Ձեր բիզնեսը էլեկտրաէներգիայի կոմունալ վճարների թանկացումներից: Արևային համակարգերի ձեռքբերման համար գործում է հատուկ ֆինանսավորում, ինչի շնորհիվ Դուք ստանում եք անհամեմատ կարճ հետգնման ժամկետ՝ առաջին իսկ ամսից վճարելով ավելի քիչ քան ձեր հոսանքի ծախսն է, այսպիսով հենց սկզբից խնայելով մինչև 30%, իսկ հետգման ժամկետից հետո՝ մինչև 100%:
Ձեր բիզնեսն ունի տաք ջրի մեծ ծավալների պահա՞նջ, ցանկանո՞ւմ եք ունենալ մեծ խնայողություն և ձեր ընկերությունն ավելի կայուն դարձնել: Ուրեմն արևային ջրատաքացման համակարգերի ձեռքբերումը ճիշտ ընտրություն է ձեզ համար:
Օգտագործելով արևային ջրատաքացման համակարգեր՝ ձեր բիզնեսը երաշխավորվում է խնայելու տաք ջրի սպառման համար նախատեսված ծախսերի մինչև 100%ը:
Եթե ցանկանում եք ստեղծել բիզնես ցածր ռիսկայնությամբ, որը կապահովի ձեզ համար երկարաժամկետ եկամուտ, ապա արևային կայանի տեղադրումը արդյունաբերական նպատակով հենց ձեզ համար է: Դուք կունենաք սեփական էլեկտրակայան, որը կիրականացնի նույն գործառույթը, ինչ ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները կամ հողմակայանները․ այսինքն Ձեր կայանի արտադրած էներգիան կվաճառեք բաշխիչ ցանցերին: Ձեզ անհրաժեշտ է միայն դիմել, իսկ մենք կհաշվարկենք, կնախագծենք և կիրականացնենք կայանի կառուցման ամբողջական գործընթացը ուղղորդելով ձեզ ֆինանսավորման և փաստաթղթավորման հարցերում։
Կանաչ բիզնես վարկավորում արևային համակարգերի ձեռքբերման համար
Սկսած 7.5 % փաստացի տոկոսադրույքից
Մինչև 9 տարի մարման ժամկետ
20% քեշբեքի հնարավորություն
Սկսեք խնայել առաջին իսկ ամսից՝ վճարելով ավելի քիչ, քան կոմունալ վճարներն են։
Տեղադրելով ԷկոՎիլի արևային համակարգ՝ դուք կստանաք արևային էներգիայի ամենախելացի լուծումը՝ հարմարեցված ձեր ինդիվիդուալ պահանջներին: Ունենալով ավելի քան 30 տարվա փորձ շինարարության և էներգետիկայի ոլորտներում մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ անվճար խորհրդատվություն և օգնել ձեռք բերել արևային համակարգ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ դպրոցների, մանկապարտեզների և այլ հասարակական օբյեկտների համար:
Մենք առաջարկում ենք անհատական և գին-որակ հարաբերակցության արդյունավետ լուծումներ, որը կօգնի ձեր ընկերությանը արագ և հեշտ անցում կատարել արևային էներգիային:
ԷկոՎիլը ներկայացնում է միջազգային շուկայի առաջատարներ՝ JA Solar, SunPower, Fronius և Solis ընկերությունների տեխնոլոգիաներ: Ընտրելով մեզ դուք ընտրում եք ձեր բիզնեսի մաքուր և կայուն էներգետիկ ապագան:
Կայքը գտնվում է փորձարկման փուլում