077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ
    Արևային վահանակներ ԷկոՎիլ ընկերությունից

    ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

    Արևային վահանակներ - համակարգի աշխատանքի սկզբունքը
    Ինչ դեր ունի արևային վահանակը

    Արևային վահանակը ֆոտովոլտային կայանի գլխավոր բաղկացուցիչ մասն է։
    Հենց վահանակն է արևային էներգիան վերածում էլեկտրական հաստատուն հոսանքի։
    Անհրաժեշտության դեպքում, փոխակերպիչի օգնությամբ, այն կվերածվի արդեն կենցաղում օգտագործվող փոփոխական հոսանքի։

    Արևային վահանակների
    տեսակները
    Այսօր Հայաստանում գրեթե ամենուր տան տանիքներին հանդիպում են արևային վահանակներ:

    Արտաքինից բոլորն իրար շատ նման են՝ ուղղանկյուն, մուգ կապույտ կամ սև: Բայց ոչ բոլոր արևային վահանակներն ունեն նույն որակն ու արտադրողականությունը:
    ֆոտովոլտային վահանակները լինում են միաբյուրեղ (մոնոկրիստալ) և բազմաբյուրեղ (պոլիկրիստալ): Դրանք պատրաստվում են սիլիցիումից, որի օգնությամբ էլ արևի էներգիան վերածվում է էլեկտրաէներգիայի:
    Ներկայումս պոլիկրիստալ վահանակներն աստիճանաբար իրենց տեղը զիջել են ավելի մեծ արտադրողականություն ունեցող մոնոկրիստալ վահանակներին։
    ՄՈՆՈԿՐԻՍՏԱԼ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
    Մոնոկրիստալ Արևային վահանակներ

    MONO PERC ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

    Միաբյուրեղ PERC մոդուլներն առանձնանում են իրենց բարձր արտադրողականությամբ։ Այս մոդուլներն արդյունավետ լուծում են թե՛ փոքր և թե՛ մեծ ծավալի շինարարությունների համար։

    Մոնո պերկ վահանակներն ընտրելու ամենակարևոր հատկանիշը՝

    Ծախսարդյունավետ են

    Mono Perc վահանակների գինն արդարացված է վահանակի բարձր արտադրողականության շնորհիվ: Ի տարբերություն պոլիկրիստալ վահանակների՝ մոնոկրիստալ վահանակների արտադրողականության ցուցանիշն ավելի բարձր է՝ լույսի կլանման բարձր ցուցիչի շնորհիվ:

    Ունեն ՕԳԳ-ի անկման ցածր ցուցանիշ

    Մոնո պերկ վահանակները դանդաղ են դեգրադացվում, ինչի շնորհիվ վահանակները երկարաժամկետ ժամանակահատվածում արտադրում են առավելագույն էլեկտրաէներգիա:

    • Դիմացկուն են աղի, ամոնիակի, փոշու և կարկուտի դեմ
    • Աշխատում են թույլ լուսավորության պայմաններում
    • Ունեն արտադրանքի դրական տատանում՝ մինչև 5Վտ
    • Ունեն դիմացկունություն ձյան բեռի մինչև 5400 Պա և քամու բեռի 2400 Պա ճնշման դեպքում
    Արևային վահանակներ - JA Solar

    ԵՐԿԿՈՂՄԱՆԻ /BIFACIAL/ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

    Bifacial երկկողմանի / երկբևեռ/ վահանակները կլանում են արևի թե՛ ուղիղ և թե՛ արտացոլվող ճառագայթները, քանի որ այն երկու կողմից ծածկված է արևային բջիջներով: Անգամ մայրամուտի ժամանակ, երբ արևը մայրամուտում է՝ վահանակները շարունակում են էլեկտրաէներգիա արտադրել, քանի որ հակառակ կողմից նույնպես կլանում են արևի էներգիան:

    Երկկողմանի վահանակները հիմնականում օգտագործվում են հողային տեղադրումների ժամանակ և դրանց տեղադրման առավելություններից մեկն այն է, որ այն հնարավոր է տեղադրել ցանկացած թեքության վրա, չէ՞ որ վահանակի երկու կողմերն էլ արտադրում են:

    Թեև այս վահանակների գինն ավելի բարձր է, բայց առավել մեծ արտադրողականության շնորհիվ այն արդարացնում է իր ծախսերը:

    • Միևնույն մակերեսում արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա
    • Առավել դիմացկուն են
    • Շարունակում են արտադրել էլեկտրաէներգիա անգամ վատ եղանակային պայմաններում
    • Հնարավոր է տեղադրել ցանկացած անկյան թեքությամբ, անգամ հորիզոնական դիրքով
    • Ունեն դիմացկունություն ձյան բեռի մինչև 5400 Պա և քամու բեռի 2400 Պա ճնշման դեպքում
    • Դիմացկուն են աղի, ամոնիակի, փոշու և կարկուտի դեմ
    • Կրճատում են էներգիայի կորուստները
    Արևային վահանակներ - մոնոկրիստալ, հալֆ սել

    MONO PERC ԿԻՍԱԲՋԻՋ /HALF-CELL/ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

    Half-Cell PERC վահանակը բաժանված է երկու մոդուլների, ինչի շնորհիվ նվազեցվում է ստվերի բացասական ազդեցությունը էներգիա արտադրելու ընթացքում, ինչպես նաև մեծանում է վահանակի դիմացկունությունը։

    • Ավելի բարձր արտադրողականություն
    • Ստվերակայուն են
    • Աշխատում են թույլ լուսավորության պայմաններում
    • Ունեն արտադրանքի դրական տատանում՝ մինչև 5Վտ
    • Ունեն դիմացկունություն ձյան բեռի մինչև 5400 Պա և քամու բեռի 2400 Պա ճնշման դեպքում
    • Դիմացկուն են աղի, ամոնիակի, փոշու և կարկուտի դեմ
    • Ավելի քիչ մակերեսով թեժ կետերի առկայություն
    • Կրճատում են էներգիայի կորուստները

    Դե ինչ պատրա՞ստ
    եք խնայել,
    կապվեք մեզ հետ

    Արևային վահանակներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում