
Փոխակերպիչ / Ինվերտորներ
Մենք ներկայացնում ենք միջազգային բարձր որակավորում ունեցող Fronius և Solis ընկերությունների փոխակերպիչները
Մենք ներկայացնում ենք միջազգային բարձր որակավորում ունեցող Fronius և Solis ընկերությունների փոխակերպիչները
Բոլոր արևային համակարգերն աշխատում են նույն սկզբունքով: Նախ արևային վահանակներն արևի էներգիան վերածում են հաստատուն (DC) հոսանքի, իսկ արևային ինվերտորն այն փոխակերպում է փոփոխականի (AC) , որն էլ հնարավոր է լինում օգտագործել կենցաղում:
Մենք ներկայացնում ենք 3 տեսակի արևային փոխակերպիչներ`
Այս համակարգերը մարտկոցի կարիք չունեն, քանի որ աշխատում են էլեկտրական ցանցին համակցված:
Off-grid (ցանցից անջատ) արևային ինվերտորը, ի տարբերություն ցանցայինի, միացված չէ էլեկտրական ցանցին և աշխատում է դրանից անկախ։
Հիբրիդ արևային ինվերտորը On-grid և Off-grid համակարգերի ամբողջական տարբերակն է։
On-grid (ցանցային) արևային փոխակերպիչներն ամենահաճախն են օգտագործվում տներում կամ բիզնեսում: Այս համակարգերը մարտկոցի կարիք չունեն, քանի որ աշխատում են էլեկտրական ցանցին համակցված:
Հենց այս համակարգի ընտրությունն էլ թույլ կտա Ձեզ Ձեր կայանի ավել արտադրած էլեկտրաէներգիան կուտակել էլեկտրացանցում՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Իսկ շնորհիվ Հայաստանում գործող փոխհոսքերի հաշվարկման մասին օրենքին (net metering)` «․․․ սպառողը կարող է մատակարարել արևից ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը էլ․ցանցին և այն վերցնել ոչ արևային ժամերին՝ տարեկան հնարավոր ավելցուկը վաճառելով էլեկտրական ցանցին՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով»:
Off-grid (ցանցից անջատ) արևային ինվերտորը, ի տարբերություն ցանցայինի, միացված չէ էլեկտրական ցանցին և աշխատում է դրանից անկախ։
Այն ունի մարտկոց, որի մեջ կուտակում է արևից փոխակերպված էներգիան, և արևի բացակայության ժամանակ էներգիան ավտոմատ մատակարարվում է կուտակիչ մարտկոցից։
Այս համակարգերն օգտագործվում են այնպիսի տնտեսություններում, որտեղ հասանելիություն չկա էլեկտրական ցանցին: Մարտկոցի հզորությունն ընտրվում է պահանջված հզորությանը համապատասխան:
Հիբրիդ արևային ինվերտորը On-grid և Off-grid համակարգերի ամբողջական տարբերակն է։ Միժամանակ միացված լինելով ՀԷՑ-ին և ունենալով կուտակիչ մարտկոց այն կարողանում է արևից ստացվող էլեկտրաէներգիան մատակարարել թե՛ էլեկտրական ցանցին և թե՛ կուտակել մարտկոցում։ Էլեկտրական ցանցի աշխատանքի խափանման դեպքում էլեկտրաէներգիան շարունակում է մատակարարվել մարտկոցից։
Այս համակարգերը նախատեսված են այնպիսի տնտեսությունների համար, որտեղ էլեկտրաէներգիայի ժամանակավոր բացակայությունն անգամ ցանկալի չէ և մեծ ֆինանսական կորուստի պատճառ կարող է դառնալ:
Կայքը գտնվում է փորձարկման փուլում