
Արևային վահանակը ֆոտովոլտային կայանի գլխավոր բաղկացուցիչ մասն է։
Հենց վահանակն է արևային էներգիան վերածում էլեկտրական հաստատուն հոսանքի։
Անհրաժեշտության դեպքում, փոխակերպիչի օգնությամբ, այն կվերածվի արդեն կենցաղում օգտագործվող փոփոխական հոսանքի։
Միաբյուրեղ PERC մոդուլներն առանձնանում են իրենց բարձր արտադրողականությամբ։ Այս մոդուլներն արդյունավետ լուծում են թե՛ փոքր և թե՛ մեծ ծավալի շինարարությունների համար։
Մոնո պերկ վահանակներն ընտրելու ամենակարևոր հատկանիշը՝
Mono Perc վահանակների գինն արդարացված է վահանակի բարձր արտադրողականության շնորհիվ: Ի տարբերություն պոլիկրիստալ վահանակների՝ մոնոկրիստալ վահանակների արտադրողականության ցուցանիշն ավելի բարձր է՝ լույսի կլանման բարձր ցուցիչի շնորհիվ:
Մոնո պերկ վահանակները դանդաղ են դեգրադացվում, ինչի շնորհիվ վահանակները երկարաժամկետ ժամանակահատվածում արտադրում են առավելագույն էլեկտրաէներգիա:
Bifacial երկկողմանի / երկբևեռ/ վահանակները կլանում են արևի թե՛ ուղիղ և թե՛ արտացոլվող ճառագայթները, քանի որ այն երկու կողմից ծածկված է արևային բջիջներով: Անգամ մայրամուտի ժամանակ, երբ արևը մայրամուտում է՝ վահանակները շարունակում են էլեկտրաէներգիա արտադրել, քանի որ հակառակ կողմից նույնպես կլանում են արևի էներգիան:
Երկկողմանի վահանակները հիմնականում օգտագործվում են հողային տեղադրումների ժամանակ և դրանց տեղադրման առավելություններից մեկն այն է, որ այն հնարավոր է տեղադրել ցանկացած թեքության վրա, չէ՞ որ վահանակի երկու կողմերն էլ արտադրում են:
Թեև այս վահանակների գինն ավելի բարձր է, բայց առավել մեծ արտադրողականության շնորհիվ այն արդարացնում է իր ծախսերը:
Half-Cell PERC վահանակը բաժանված է երկու մոդուլների, ինչի շնորհիվ նվազեցվում է ստվերի բացասական ազդեցությունը էներգիա արտադրելու ընթացքում, ինչպես նաև մեծանում է վահանակի դիմացկունությունը։
Կայքը գտնվում է փորձարկման փուլում