077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ
    Փոխակերպիչ / Ինվերտոր - ԷկոՎիլ ընկերություն

    Արևային ֆոտովոլտային համակարգեր

    Նվազեցրեք հոսանքին հատկացվող կոմունալ ծախսերը և ձեռք բերեք էլեկտրաէներգիա մաքուր և բնական աղբյուրից՝ արևից

    Առավելություններ
    Արևային ֆոտովոլտային համակարգեր 7 Արևային ֆոտովոլտային համակարգեր 6
    Նվազեցրեք կոմունալ
    վճարները
    Օգտագործեք արևային համակարգեր և օգտվեք ձեր սեփական արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիայից: Ձեզ մնում է միայն վճարել համակարգի արժեքը կանխիկ կամ ապառիկ տարբերակով, որից հետո կայանը 25 և ավել տարի կշարունակի արտադրել անվճար էլեկտրաէներգիա :
    Արևային ֆոտովոլտային համակարգեր 5 Արևային ֆոտովոլտային համակարգեր 4
    Օգտագործեք արևի
    էներգիան առավելագույնս
    և վաճառեք այն
    Տարվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը չի անհետանում, այլ կուտակվում է էլեկտրական ցանցերում: Տարեվերջին, վերջնահաշվարկից հետո, էլեկտրացանցը Ձեզնից կգնի ավել արտադրված, բայց չօգտագործված էլեկտրական հոսանքը գործող սակագնի կես գնով՝ փոխանցելով գումարը Ձեր հաշվեհամարին:
    Արևային ֆոտովոլտային համակարգեր 3 Արևային ֆոտովոլտային համակարգեր 2
    Դարձեք անկախ՝ էլեկտրաէներգիայի
    գնի տատանումներից և օգտագործեք մաքուր էլեկտրական հոսանք
    Տեղադրելով արևային կայան դուք այլևս կախում չեք ունենա էլեկտրական ցանցի կողմից հայտարարվող գներից, այլ կունենաք սեփական էլեկտրաէներգիա արտադրող կայան: Օգտագործեք էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգի և նվազեցրեք CO2 արտանետումների ծավալը:
    Ինչպես է այն աշխատում
    Արևային ջրատաքացման համակարգեր - icon 4 Արևային ջրատաքացման համակարգեր - icon 4

    Արևային վահանակներ

    Արևային վահանակները տնային տնտեսության մեջ սովորաբար տեղադրվում են տան տանիքին:

    Արևի ճառագայթներն ընկնում են վահանակի արևային բջիջների վրա, ինչի արդյունքում արևի էներգիան փոխակերպվում է հաստատուն էլեկտրական հոսանքի:
    Արևային ջրատաքացման համակարգեր - icon 3 Արևային ջրատաքացման համակարգեր - icon 3

    Փոխակերպիչ / Ինվերտոր

    Փոխակերպիչը արդեն իսկ ստացված հաստատուն հոսանքը փոխակերպում է փոփոխական էլեկտրական հոսանքի:

    Արդյունքում այն հնարավոր է լինում օգտագործել տնտեսության մեջ: Փոխակերպիչը նաև օպտիմալացնում է արտադրողականությունը, կառավարում է էներգիայի հոսքերը և վերահսկում է ֆոտովոլտային համակարգի աշխատանքը: Փոխակերպիչը արևային համակարգի սիրտն ու ուղեղն է, ինչի համար էլ շատ կարևոր է որակյալ փոխակերպիչի ընտրությունը:
    Արևային ջրատաքացման համակարգեր icon 2 Արևային ջրատաքացման համակարգեր icon 2

    Դարձափոխային հաշվիչ

    Այս հաշվիչի շնորհիվ է, որ դուք կարող եք տեսնել կայանի արտադրողականությունը, հոսանքի օգտագործման մուտքն ու ելքը:

    Այն թույլ է տալիս ձեզ օպտիմալացնել էներգիայի կառավարումը: Դարձափոխային հաշվիչը տեղադրվում է Էլեկտրական ցանցերի կողմից, որի դիմաց վճարված գումարը ձեզ հետ է փոխանցվում վերջնահաշվարկի ժամանակ:
    Արևային ջրատաքացման համակարգեր - icon Արևային ջրատաքացման համակարգեր - icon

    Մոնիտորինգ համակարգ

    Յուրաքանչյուր արևային ֆոտովոլտային համակարգի հետ ձեզ տրամադրում ենք ՆՎԵՐ՝ մոնիտորինգ համակարգ, որը թույլ է տալիս WIFI-ի առկայության դեպքում հետևել ցանցի աշխատանքին ցանկացած վայրում՝ անգամ երկրից դուրս:

    Մոնիտորինգ համակարգի շնորհիվ հեռախոսի կամ համակարգչի էկրանին դուք կտեսնեք ձեր կայանի արտադրությունը և էլեկտրաէներգիայի սպառումը ցանկացած ժամի:
    Մոնիտորինգ համակարգի առավելությունները
    • Ոչ ռիսկերին – վերահսկեք կայանի եկամտաբերությունը
    • Խնայեք ավելին – օպտիմալացրեք էլեկտրաէներգիայի ծախսերը
    • Եղեք տեղեկացված ամեն պահի – միշտ ստացեք թարմ ինֆորմացիա ձեր կայանի աշխատանքի մասին

    Միշտ հետևեք Ձեր
    կայանի աշխատանքին

    Յուրաքանչյուր արևային ֆոտովոլտային համակարգի հետ ձեզ տրամադրում ենք ՆՎԵՐ՝ մոնիտորինգ համակարգ, որը թույլ է տալիս WIFI-ի առկայության դեպքում հետևել ցանցի աշխատանքին ցանկացած վայրում՝ անգամ երկրից դուրս:

    Մոնիտորինգ համակարգի շնորհիվ հեռախոսի կամ համակարգչի էկրանին դուք կտեսնեք ձեր կայանի արտադրությունը և էլեկտրաէներգիայի սպառումը ցանկացած ժամի, ինչը կօգնի ձեզ մշտապես հետևել կայանի արտադրողականությանը:

    Ե՞րբ ընտրել արևային համակարգի հողային տեղադրման տեսակը

    Եթե ձեր տնտեսությունն ունի մեծ հոսանքի ծախս և ազատ հողատարածք, կամ ցանկանում եք կառուցել կայան արդյունաբերական նպատակով՝ որպես բիզնես, ապա հողային տեղադրումը հենց Ձեզ համար է:

    Հողային տեղադրումը իրականացվում է միայն կոնստրուկցիայով և իդեալական լուծում կարող է դառնալ նաև նրանց համար, ովքեր ցանկանում են միաժամանակ հողն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:

    Կայանը հնարավոր է կառուցել ինչպես գետնին շատ մոտ, այնպես էլ այնպիսի բարձրության վրա, որ հողագործը կարողանա զբաղվել ստվերասեր բույսերի մշակումով։

    Արևային ֆոտովոլտային համակարգեր
    Արևային ֆոտովոլտային համակարգեր - ԷկոՎիլ:

    Ե՞րբ ընտրել արևային համակարգի տանիքային տեղադրման տեսակը

    Կախված ձեր պահանջներից՝ արևային կայանը կարող է տեղադրվել տանիքին:

    Անհրաժեշտ է, որ վահանակները նայեն դեպի հարավ և ունենան 30օ թեքություն, որպեսզի արտադրողականությունը լինի ամենաարդյունավետը:

    Կախված տանիքի տեսակից՝ մենք առաջարկում ենք հարթ և կոնստրուկցիայով նախագծեր, որոնք թույլ կտան ձեզ ստանալ առավելագույն էլեկտրաէներգիան՝ նախատեսված ձեր սպառման համար:

    Ինչու ընտրել ԷկոՎիլ

    Բարձր որակ, արդարացված ներդրում

    Որպեսզի արևային կայանը ձեզ ծառայի հնարավորինս երկարաժամկետ և պահպանի արտադրողականությունը տարիներ շարունակ, անհրաժեշտ է ճիշտ նախագծված և տեխնիկապես ճիշտ տեղադրված կայան՝ բարձրորակ նյութերի և տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ:

    ԷկոՎիլն առաջարկում է բոլորը․

     

    • Ունենալով շինարարական մեծ փորձ մենք ճիշտ և արդյունավետ լուծում ենք առաջարկում Ձեր կայանի համար:
    • Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար, TIER1 դասակարգման JA Solar և SunPower արևային վահանակներ և միջազգային շուկայի առաջատարներ՝ Fronius և Solis փոխակերպիչներ:
    • Շնորհիվ մոնիթորինգ համակարգի՝ մեր որակի վերահսկման թիմը մշտապես կհետևի ձեր կայանի հոսանքի հոսքերին և կօպտիմալացնի դրանք:
    • Մեր սպասարկման գրասենյակները գործում են Հայաստանի բոլոր մարզերում և ամենափոքր խնդրի դեպքում էլ սպասարկման թիմը արագ և արդյունավետ լուծում կտա ձեր խնդրին:

    Դե ինչ պատրաստ
    եք խնայել,
    կապվեք մեզ հետ

    Իրականացված նախագծեր

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում