+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Ամփոփում ենք 2021 թվականը

    February 22, 2022 | ԷկոՎիլ
    2021 թվականն աննախադեպ էր մեր ընկերության համար՝ գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման տեսանկյունից:
    📈Եթե կարճ ներկայացնենք ապա՝
    ✔️ 50.000 կՎտ նախագծման և տեղադրման աշխատանքներ
    ✔️ 2000 նոր հաճախորդ
    ✔️ բազմաթիվ փոխգործակցության հուշագրեր
    ✔️ ներկայացուցչություն ԱՄՆ-ում և Վրաստանում
    ✔️ մասնակցություն բազմաթիվ էքսպոների և փառատոների, սոցիալական և բարեգործական նախագծերի:
    🌿Տարին նշանակալից էր նաև բնապահպանական տեսանկյունից։ Ինչու՞:
    Ձեզանից շատերի օգնությամբ ԷկոՎիլի անտառն ընդլայնվեց, քանի որ մեր տեղադրված արևային համակարգերի շնորհիվ CO2 գազի արտանետումները կրճատվեցին 40.000 տոննայով, որը հավասարազոր է 2.000.000 🌳ծառի կլանած ածխաթթու գազի քանակին:
    Այս ցուցանիշներին հասել ենք 🤝մեր գործընկերների ու հավատարիմ հաճախորդների օգնությամբ։ Մեր հմուտ ու փորձառու մասնագետների, ստեղծագործ և համերաշխ թիմի ամենօրյա աշխատանքի շնորհիվ կհասնենք է՛լ ավելի բարձր արդյունքի։
    ⬆️ 2022-ին պահպանելու և ավելացնելու ենք աշխատանքային տեմպերը՝ մեր դերն ավելի բարձրացնելով վերականգնվող էներգետիկայի ընդլայնման գործում և ներդրում ունենալով երկրի տնտեսության կայունացման մեջ։

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում