077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Ներդրումային ծրագիր ԷկոՎիլում՝ Ամբեր Կապիտալի կողմից

    July 17, 2023 | ԷկոՎիլ

    «Ամբեր Կապիտալը»  3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «ԷկոՎիլում», որը հանդիսանում է Հայաստանում գործող վերականգնվող էներգետիկայի դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ:

    Ներդրումներից ստացված հասույթը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով  «ԷկոՎիլին»՝  ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում և մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էներգիայի վաճառքը  և էլեկտրաշարժունակությունը: Ներդրումը նաև կօժանդակի «ԷկոՎիլին» բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպը և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում:

    2015 թ․-ին հիմնադրված «ԷկոՎիլը» Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջատար ընկերություններից է, որի աշխատակիցների թիվը երկրում հասնում է 180-ի։  Վերականգնվող էներգետիկայի ոլորտում խմբի կողմից իրականացվող ծրագրերը երկրում ածխաթթու գազի արտանետումները նվազեցրել են տարեկան մինչև 80,000 տոննայով։

    «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ասաց․­ «Մենք արդեն բավական ժամանակ է, ինչ ճանաչում ենք «ԷկոՎիլին» և հնարավորություն ունեցանք հաջողությամբ ավարտելու հիմնադրամին պատկանող երկու արևային ֆոտովոլտային կայանների կառուցումը Հայաստանում: Ընկերությունն ունի մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնք պահանջում են թե՛ կապիտալ, թե՛ մասնագիտական փորձառություն, և մենք շատ ուրախ ենք “ԷկոՎիլ» -ի հետ  համագործակցելու ևս մեկ հաջող նախաձեռնության շրջանակներում»:

    «ԷկոՎիլ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն ասաց․ «Այս համագործակցությունը հսկայական հնարավորություններ է բացում «ԷկոՎիլի» աճի և զարգացման համար: Ամբեր կապիտալի ներդրումները կարևոր նշանակություն կունենան մեր միջազգային ընդլայնման և արտադրության նոր հոսքագծերի գործարկման համար: Մենք ապագայի համար հավակնոտ նպատակներ ենք սահմանել և մտադիր ենք օգտագործել այդ միջոցները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր դիրքերն ամրապնդելու համար, ինչպես նաև դիվերսիֆիկացնելու մեր հաճախորդներին ուղղված առաջարկները: Բացի այդ, մեր ջանքերը կուղղենք մեր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպի բարելավման վրա՝ ապահովելով, որ կայունությունը լինի մեր գործունեության անկյունաքարերից»:

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում