Երևան, Մամիկոնյանց 42-44
Արևային էլեկտրակայանները ավելացնում են իրենց հասցեները: Հետաքրքիր և հուսադրող է այն, որ ոլորտին ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև բիզնեսները: Սա վստահաբար գոհացնող այլընտրանք է: Էներգետիկ բացերը լրացնելու այս միտումը խոստանում է ավելի լավ վաղվա օր: Իհարկե խոչընդոտները կան, բայց դրանք ավելի են մոտիվացնում և օգնում շարժվել դեպի առաջ:
Արևային տեխնոլոգիաների տեղադրման աճը մեծանում է, գինը՝ ոչ. «Էկոանկյուն»։ «Էկոանկյուն» հաղորդման նոր եթերաշրջանի առաջին թողարկումը։
Անցումը էկո-կյանքին ենթադրում է շերտային և փուլային փոփոխություն: Էկովիլ հաղորդաշարի հերթական հյուրը ոչ միայն զբաղվում է թելերի էկո արտադրությամբ, այլ նաև փորձում է խնայել ու բնությանը «լավություն անել»: Արևային կայանի տեղադրումը դրա լավագույն լուծումն է: Խնդիրները քիչ կլինեն, եթե գտնես վստահելի ընկերություն, որը հնարավորինս պատասխանատու և պատրաստակամ է սպասարկման հարցում:
Բնությունը սիրելով մարդը իր մեջ ամփոփում է համամարդկային գաղափարները: Բայց սովորել սիրել կարող ենք միայն օրինակով: Հրաչուհի Միրզոյանը, ով ոլորտի փորձագետ է, վստահ է, որ սեփական օրինակն ամենալավ աշխատող մեթոդներից է: Անցումը էներգախնայող սարքավորումներին պետք է առաջնահերթություն դառնա յուրաքանչյուր ընտանիքի համար: Հաջորդը աղբի տեսակավորումն է, բայց մենք դեռևս թերանում ենք. չկան համապատասխան գործարաններ, հետևաբար այս գործընթացը հաճախ դառնում է անիմաստ գործ:
Էկո կրթությունն ու իրազեկումը վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել: Մարդիկ ինֆորմացված են, տեղեկատվությունը հասանելի, հետևաբար առաջընթաց է գրանցվում: Իհարկե, եթե խոսենք օրինակ աղբի տեսակավորման մասին, ապա դեռևս չենք հասել այդ գիտակցությանը: Սրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, գործարաններ: Յուրաքանչյուր տուն պիտի դառնա աղբի տեսակավորման մշակույթի կրող, ինչը դեռևս չի հաջողվում իրականացնել:
Ապրանքի սպառում և վերջ: Հայաստանը շարունակում է մնալ գծային այն քաղաքականության մեջ, որը չի ենթադրում թափոնների լիարժեք վերամշակում: Այս ամենի արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը բավականին խնդիրներ է առաջացնում, որի համար զգալի լուծում կարող է ապահովել հենց այլընտրանքային էներգիայ: Այստեղ մեծ կարևորություն ունի իրազեկումը, որը շղթայի լիարժեքության կարևոր բաղադրիչն է:
Արվեստ-բնություն կապը ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել, նույնիսկ թվային արվեստում: Կա մարդ, որը գալիս է հենց բնությունից: Այստեղ կա ձգտում ամեն ինչ ստեղծել մարդու համար, ինչը պատճառահետևանքային կապով ապացուցում է` ուրեմն նաև բնության համար:
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Կայքը գտնվում է փորձարկման փուլում