Վերադառնալ
ԷկոՎիլ

Բնապահպանական նախաձեռնություններ ՝ հանուն կանուչ ապագայի COP17

ԷկոՎիլ ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական մշակույթի ձևավորմանն ուղղված ծրագրեր՝ համադրելով համայնքային նախաձեռնությունները, հանրային իրազեկումն ու պատասխանատու գործունեության խրախուսումը։

Այս աշխատանքի շարունակական ուղղություններից են ամենամյա ծառատունկերը, որոնք ընկերությունն իրականացնում է Հայաստանի տարբեր համայնքներում՝ աշխատակիցների, գործընկերների և տեղի բնակիչների մասնակցությամբ։

October 22, 2026

Բնապահպանական թեմաների շուրջ հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով ընկերությունը հիմնադրել է eco.am մեդիա հարթակը, որը ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և նոր տեխնոլոգիաների մասին տեղական ու միջազգային նյութեր՝ տեղեկատվությունը դարձնելով հասանելի լայն լսարանի համար։ Հարթակը համագործակցում է բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ և հանդես գալիս սեփական նախաձեռնություններով։

Հանրային իրազեկման այս աշխատանքը շարունակվում է նաև «Էկոանկյուն» ռադիոնախագծի միջոցով, որը եթերում է 2023 թվականից և հեռարձակվում է «Գործարար ալիքի»՝ FM 106.5 հաճախականությամբ։ Հաղորդաշարի ընթացքում ոլորտի մասնագետները քննարկում են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությո

Բնապահպանական պատասխանատու գործունեությունը հանրայնացնելու և խրախուսելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ԷկոՎիլ Հոլդինգի կազմակերպմամբ և գլխավոր հովանավորությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «ԷԿՈ մրցանակաբաշխությունը»։ Միջոցառման ընթացքում արժևորվեց այն ընկերությունների, նախաձեռնությունների և անհատների ներդրումը, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը։
Նախաձեռնությունը նպատակ ուներ տարածել դրական փորձը, խթանել կանաչ մտածողությունը և բնապահպանական պատասխանատվությունը դարձնել բիզնեսի ու հասարակության ընդհանուր օրակարգի մաս։

ԷկոՎիլ – Զգա՛ արևի ուժը ☀️